Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ Անատոլի Գեզիկը և նրա կինը՝ Իրինան, աջ կողմում՝ Վիկտոր Զիմովսկին և նրա կինը՝ Նադեժդան

ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՐՏԻ 8, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է | Դիմակայում են հալածանքին հանգստությամբ և վստահությամբ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է | Դիմակայում են հալածանքին հանգստությամբ և վստահությամբ

2023 թ. մարտի 1-ին Ստավրոպոլի երկրամասի դատարանը հրապարակեց եղբայր Անատոլի Գեզիկի, նրա կնոջ՝ Իրինայի, և եղբայր Վիկտոր Զիմովսկիի գործով որոշումը։ Անատոլիի և Վիտորի նկատմամբ նշանակված ազատազրկումը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ։ Անատոլին այլևս պարտավորված չէ ուղղիչ աշխատանքներ կատարելու։ Վիկտորին անմիջապես ազատ արձակեցին։ Իրինայի պայմանական ազատազրկումը անփոփոխ է մնում։ Նա չի կալանավորվի։

2022 թ. նոյեմբերի 14-ին Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Անատոլիին, նրա կնոջը՝ Իրինային, և Վիկտորին։ Անատոլին դատապարտվեց չորս տարի և երկու ամսվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում։ Իրինան դատապարտվեց չորս տարի և երկու ամսվա պայմանական ազատազրկման։ Վիկտորը դատապարտվեց վեց տարի և երկու ամսվա ազատազրկման, նրան անմիջապես բանտ տարան։

Ժամանակագրություն

  1. Հոկտեմբերի 23, 2019

    Ոստիկանները Գեորգիևսկում խուզարկեցին երեք Եհովայի վկա ընտանիքների տներ։ Խուզարկության ընթացքում նրանք արգելված իրեր թաքցրին, որոնք հետագայում որպես ապացույց օգտագործեցին Վկաների դեմ։ Անատոլին, Իրինան, Վիկտորը և ութ այլ Վկաներ կալանավորվեցին և հարցաքննվեցին ողջ գիշեր։

  2. Դեկտեմբերի 30, 2019

    Քրեական գործ հարուցվեց Անատոլիի, Իրինայի և Վիկտորի դեմ։

  3. Հունվարի 23, 2020

    Վիկտորը կանչվեց հավելյալ հարցաքննության և վերցվեց նախնական կալանքի տակ։ Հաջորդ օրը նրան տեղափոխեցին նախնական կալանավայր։

  4. Մարտի 23, 2020

    Վիկտորը ազատ արձակվեց նախնական կալանքից, և նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  5. Մայիսի 6, 2020

    Վիկտորը ազատ արձակվեց տնային կալանքից, բայց նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Հոկտեմբերի 6, 2021

    Վիկտորի վրայից հանվեցին տեղաշարժի սահմանափակումները։

  7. Մարտի 10, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մինչ մեր եղբայրները հույսով և ուրախությամբ դիմանում են փորձություններին, մենք համոզված ենք, որ Եհովան «մոտ կլինի բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18