Անցնել բովանդակությանը

Պավել Բրիլկով

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՄԱՐՏԻ 13, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է | «Վճռել եմ վստահել Եհովային»

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է | «Վճռել եմ վստահել Եհովային»

2024 թ. մարտի 12-ին Կեմերովոյի մարզային դատարանը բավարարեց եղբայր Պավել Բրիլկովի բողոքը և փոխեց դատավճիռը։ Նրա սկզբնական պատիժը՝ ուղղիչ գաղութում հարկադիր աշխատանքը, փոխարինվեց երկու տարվա պայմանական ազատազրկմամբ։ Եղբայրը չի կալանավորվի։

2024 թ. հունվարի 15-ին Պրոկոպևսկ քաղաքի կենտրոնական շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Պավել Բրիլկովին և դատապարտեց երկու տարի ու տասը ամսվա հարկադիր աշխատանքի։ a Նա չի կալանավորվի։

Տվյալներ

Թեպետ տխրում ենք, երբ մեր սիրելի հավատակիցները հալածվում են, սակայն վճռել ենք վստահությամբ և «համբերությամբ սպասել [մեր] փրկության Աստծուն» ու նրա խոստացած ապագա օրհնություններին (Միքիա 7։7

Ժամանակագրություն

  1. Նոյեմբերի 10, 2021

    Խուզարկվեց տունը։ Պավելն ու Վերան հարցաքննվեցին։

  2. Մայիսի 30, 2022

    Քրեական գործ հարուցվեց։

  3. Մարտի 16, 2023

    Պավելի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Մայիսի 25, 2023

    Սկսվեց դատաքննությունը։

a Հարկադիր աշխատանքի դատապարտված անհատը աշխատանքային հանձնարարություն է ստանում իշխանություններից, և նրա աշխատավարձի 5-20 տոկոսը բռնագանձվում է։ Եթե իշխանությունները կարծում են, որ անհատը չի համագործակցում իրենց հետ կամ հրաժարվում է աշխատել, նրան գուցե բանտարկեն։