ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դրական տրամադրվածությունը բխում է հոգևոր ակտիվությունից
2022 թ. հուլիսի 26-ին Կեմերովոյի մարզային դատարանը մերժեց Անդրեյ Վլասովի բողոքը։ Նա կմնա բանտում։
2022 թ. մայիսի 23-ին Պրոկոպևսկ քաղաքի Կենտրոն շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Անդրեյին և դատապարտեց յոթ տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը անմիջապես մտավ ուժի մեջ։
Ժամանակագրություն
Հուլիսի 2, 2020
«Ծայրահեղական» կազմակերպության գործունեություն ծավալելու մեղադրանքով Անդրեյի դեմ քրեական գործ հարուցվեց։
Հուլիսի 12, 2020
ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին Անդրեյի տունն ու աշխատավայրը։ Նրանք առգրավեցին էլեկտրոնային սարքեր և Աստվածաշնչեր։ Անդրեյը վերցվեց նախնական կալանքի, իսկ նրա կինը՝ Նատալյան, հարցաքննվեց։
Հուլիսի 14, 2020
Ազատվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Հունիսի 9, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Անդրեյի և Ռուսաստանի ու Ղրիմի մեր հավատակիցների հետ ուրախությամբ և հաստատակամությամբ ուս ուսի ծառայելը մեծ առանձնաշնորհում է (2 Կորնթացիներ 1։24)։