ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | Աղոթքն ու Աստծու Խոսքը քաջություն են տալիս Ալեքսեյին
2023 թ. հոկտեմբերի 20-ին Պսկովի մարզի Պորխովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ալեքսեյ Խաբարովին և դատապարտեց երկուսուկես տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց այն բանից հետո, երբ դատախազը բողոքարկեց՝ նրան արդարացնելու ավելի վաղ կայացված վճիռը։ Եղբայր Խաբարովը երրորդ անգամ կանգնեց դատարանի առաջ։ Նրան կալանավորեցին անմիջապես նիստերի դահլիճից։
2022 թ. հունիսի 27-ին Պսկովի մարզի Պորխովսկի շրջանի դատարանը Ալեքսեյ Խաբարովին անմեղ ճանաչեց։ Նրա վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները։
Ժամանակագրություն
2021 թ. նոյեմբերի 26-ին Պսկովի մարզի Պորխովսկի շրջանի դատարանը բավարարեց եղբայր Խաբարովի բողոքը և գործը ուղարկեց հետ, որպեսզի այն մեկ այլ դատավոր քննի։ Եղբայրն առայժմ չի կալանավորվի։
Սեպտեմբերի 7, 2021
Պսկովի մարզի Պորխովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Ալեքսեյ Խաբարովին և նրան դատապարտեց 3 տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։
Հոկտեմբերի 29, 2020
Սկսվեց Ալեքսեյի դատավարությունը։
Օգոստոսի 28, 2020
Ալեքսեյը մեղադրվեց «կրոնական հանդիպումներին ակտիվ մասնակցություն ունենալու» մեջ, որտեղ հավատացյալները «խոսել են իրենց հավատի մասին, Աստվածաշունչ կարդացել, աստվածաշնչյան հարցեր քննարկել և կրոնական երգեր երգել»։
Փետրվարի 7, 2020
Ալեքսեյին երկրորդ անգամ հարցաքննեցին։ Հարցաքննության ընթացքում պարզվեց, որ 2018 թ.-ին նրա հեռախոսազրույցները գաղտնալսել են։
Հունվարի 31, 2020
Ալեքսեյի դեմ մեղադրանք առաջադրվեց, և նրանից չհեռանալու մասին ստորագրություն վերցվեց։
Մայիսի 24, 2019
Ալեքսեյը գրավոր բողոք ներկայացրեց Պսկովի մարզի մարդու իրավունքների պաշտպանին (օմբուդսմեն)։ Ալեքսեյը նշել էր, որ ինքը ոչ թե հանցագործ է, այլ ազնիվ հավատացյալ։ Օմբուդսմենը հաստատել էր, որ նա իրավունք ունի դավանել իր կրոնը։
Ապրիլի 3, 2019
Ալեքսեյի տունը խուզարկվեց, նրա իրերը առգրավեցին և նրան հարցաքննեցին։
Տվյալներ
Մենք լիովին համաձայն ենք Ալեքսեյի հետ, որ Եհովան միշտ օգնում է իրեն նվիրված մարդկանց քաջ լինել և սրտապնդում է նրանց (Սաղմոս 27։14)։