ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | Աղոթքն ու Աստվածաշնչի ընթերցանությունը օգնում են ամուր մնալ
2024 թ. հունվարի 17-ին Ադըղեայի Հանրապետության Մայկոպ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Նիկոլայ Սապարովին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Եղբայրը 2022 թ. մարտից կալանքի տակ է և կմնա անազատության մեջ։
Ժամանակագրություն
Մարտի 22, 2022
Քրեական գործ հարուցվեց։
Մարտի 23, 2022
Նիկոլային ձերբակալեցին, երբ նա իր կնոջ ու դստեր հետ օդանավակայանում էր։ Հարցաքննությունից հետո նա մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեջ և կալանավորվեց։ Ավելի ուշ նրա տունը խուզարկվեց։
Մարտի 24, 2022
Նիկոլային տեղափոխեցին նախնական կալանավայր։
Մայիսի 19, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Սապարովների ընտանիքի օրինակը փաստում է, որ Եհովան միշտ լսում է իր հավատարիմ ծառաների օգնության աղաղակը (Սաղմոս 119:147)։
a Այս հոդվածի պատրաստման ընթացքում եղբայր Սապարովը գտնվում էր նախնական կալանքի տակ, ինչի պատճառով հնարավոր չեղավ անձամբ խոսել նրա հետ։