ԱՊՐԻԼԻ 4, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԱՊՐԻԼԻ 9, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | «Ամենակարևորը Եհովայի հետ մտերմությունն է»
2024 թ. ապրիլի 8-ին Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի Ավտոզավոդսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ալեքսանդր Դոլգանովին և դատապարտեց երեք տարվա ազատազրկման։ Նրան նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։
Տվյալներ
Ալեքսանդրի պես ցանկանում ենք մեր ժամանակը լավագույնս օգտագործել այս չար օրերում (Եփեսացիներ 5։15, 16)։
Ժամանակագրություն
Մայիսի 16, 2023
Խուզարկվեց Ալեքսանդրի տունը։ Նրան տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։
Մայիսի 17, 2023
Ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Նրան նաև արգելեցին օգտվել հեռախոսից և ինտերնետից։
Օգոստոսի 10, 2023
Ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Նոյեմբերի 13, 2023
Սկսվեց դատաքննությունը։