ՄԱՅԻՍԻ 18, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՐՏԻ 12, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | Ինվեր Սիյուխովը աներկյուղ է
2024 թ. մարտի 7-ին Ադըղեայի Հանրապետության Մայկոպ շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ինվեր Սիյուխովին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Նա 2021 թ. ապրիլից գտնվում էր նախնական կալանքի տակ և կշարունակի մնալ անազատության մեջ։
Ժամանակագրություն
Ապրիլի 15, 2021
Մեղադրվեց տեսակոնֆերանսի միջոցով հանդիպումներ անցկացնելու մեջ։
Ապրիլի 16, 2021
Ինվերի և չորս այլ Եհովայի վկաների տներ խուզարկվեցին։ Եղբորը վերցրին նախնական կալանքի տակ և հարցաքննեցին։
Ապրիլի 17, 2021
Ուղարկեցին նախնական կալանավայր։
Օգոստոսի 15, 2021
Տեղափոխեցին խիստ ռեժիմի կալանավայր, որը Մայկոպից 110 կմ (68 մղոն) հեռավորության վրա է գտնվում։
Սեպտեմբերի 13, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Վստահ ենք, որ Ռուսաստանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կշարունակեն «զորանալ Տիրոջով և նրա ուժի հզորությամբ» (Եփեսացիներ 6։10)։
a Եղբայր Սիյուխովը այժմ գտնվում է կալանքի տակ, այդ իսկ պատճառով հնարավոր չէր հարցազրույց ունենալ նրա հետ։