Անցնել բովանդակությանը

Դանիլ Սուվորով

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆԻՍԻ 20, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | Ուրախ՝ չնայած երկարատև փորձություններին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | Ուրախ՝ չնայած երկարատև փորձություններին

2023 թ. հունիսի 20-ին Սոչի քաղաքի կենտրոնական շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Դանիլ Սուվորովին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Դանիլը 2021 թ. օգոստոսի 18-ից գտնվում էր նախնական կալանքի կենտրոնում և կշարունակի մնալ անազատության մեջ։

Տվյալներ

Շատ քաջալերական է իմանալ, որ եթե հոգևորապես ակտիվ մնանք և պահպանենք Եհովայի հետ մտերմությունը, մեր ուրախությունը չի պակասի՝ չնայած դժվար հանգամանքներին (Սաղմոս 16։11

Ժամանակագրություն

  1. Օգոստոսի 13, 2021

    Քրեական գործ հարուցվեց մի մարդու ցուցմունքի հիման վրա, ով իշխանությունների հետ համագործակցելով՝ ձևացրել էր, թե հետաքրքրված է Աստվածաշնչով։

  2. Օգոստոսի 18, 2021

    Դանիլի տունը խուզարկվեց։ Նա ձերբակալվեց և տեղափոխվեց ժամանակավոր կալանավայր։

  3. Օգոստոսի 19, 2021

    Տեղափոխվեց նախնական կալանավայր։

  4. Ապրիլի 29, 2022

    Մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու, դրան մասնակցելու և ուրիշներին դրա շարքերը ներքաշելու մեջ։

  5. Հունիսի 10, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

a b Այս հոդվածի պատրաստման ընթացքում եղբայր Սուվորովը գտնվում էր նախնական կալանքի տակ, ինչի պատճառով հնարավոր չեղավ անձամբ խոսել նրա հետ։