Անցնել բովանդակությանը

Եղբայր Բարմակինը կնոջ՝ Ելենայի հետ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 2021 | ԹԱՐՄԱՑՎԱԾ: ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | Չնայած երկարատև կալանքին՝ եղբայր Բարմակինը չի կորցնում իր ուրախությունը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | Չնայած երկարատև կալանքին՝ եղբայր Բարմակինը չի կորցնում իր ուրախությունը

2024 թ. փետրվարի 6-ին Վլադիվոստոկ քաղաքում Պրիմորիե երկրամասի դատարանը անփոփոխ թողեց եղբայր Դմիտրի Բարմակինի դեմ առաջադրված մեղադրանքը և ի կատար ածեց ութ տարվա ազատազրկման որոշումը։ Եղբորը նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։

2023 թ. օգոստոսի 8-ին Պրիմորիեի երկրամասի դատարանը բավարարեց եղբայր Դմիտրի Բարմակինի բողոքը և հանեց նրա վրա դրված մեղադրանքը։ Նա անմիջապես ազատ արձակվեց նախնական կալանքից։ Սակայն նրա գործը ուղարկվեց դատախազություն՝ երրորդ անգամ քննվելու։

2023 թ. ապրիլի 27-ին Վլադիվոստոկ քաղաքի Պերվորեչենսկի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Դմիտրիին և դատապարտեց ութ տարվա ազատազրկման։ Եղբորը նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։

2022 թ. ապրիլի 8-ին Պրիմորիեի երկրամասի դատարանը չեղյալ հայտարարեց Դմիտրիին արդարացնելու մասին վճիռը։ Նրա գործը կուղարկվի վերաքննության։

Ժամանակագրություն

  1. 2021 թ. նոյեմբերի 22-ին Պրիմորիեի երկրամասի Վլադիվոստոկի Պերվորեչենսկի շրջանի դատարանը անմեղ ճանաչեց եղբայր Դմիտրի Բարմակինին և նրան առաջադրված բոլոր մեղադրանքները հանեց։ Սա առաջին դեպքն է, երբ դատարանը Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282.2(1) հոդվածով մեղադրվող անհատին անմեղ է ճանաչում։ Դատարանը նաև կհանի նրա նկատմամբ նշանակված սահմանափակումները։ Որոշումը ուժի մեջ կմտնի 2021 թ. դեկտեմբերի 3-ին, եթե դատախազությունը չբողոքարկի վճիռը։

  2. Ապրիլի 20, 2021

    Վերսկսվեց քրեական գործը։

  3. Դեկտեմբերի 18, 2020

    Բավարար փաստերի բացակայության պատճառով գործը հետ ուղարկվեց դատախազություն։ Նրա վրա դրված սահմանափակումները մնացին անփոփոխ։

  4. Հոկտեմբերի 18, 2019

    447 օր հետո Դմիտրիի վրայից հանվեցին խիստ սահմանափակումները։ Դատարանը նրա նախնական կալանքը երկարաձգեց 10 անգամ։

  5. Հուլիսի 28, 2018

    2018 թ. հուլիսի 28-ին՝ առավոտյան ժամը 7։00-ին, մի խումբ զինված և դիմակավորված ոստիկաններ ներխուժեցին Դմիտրիի և Ելենայի բնակարան, որտեղ նրանք տեղափոխվել էին խնամելու Ելենայի 90-ամյա տատիկին։ Դմիտրիին և Ելենային հետ ուղարկեցին տուն՝ Վլադիվոստոկ՝ 177 կմ (109 մղոն) հեռու։ Դմիտրին ձերբակալվեց, և նրա նկատմամբ նշանակվեց նախնական կալանք։

  6. Հուլիսի 27, 2018

    Քրեական գործ հարուցվեց եղբայր Դմիտրի Բարմակինի նկատմամբ։

  7. Հոկտեմբեր 2017

    30-ամյա մի կին, որը աշխատում էր Ռուսաստանի Անվտանգության ծառայության հետ, ձևացրել էր, թե հետաքրքրվում է Աստվածաշնչով։ Նա գաղտնի կերպով նկարահանել էր տարբեր եղբայրների և քույրերի հետ ունեցած իր զրույցները։

Տվյալներ

Թեև Դմիտրիին ու Ելենային կարող են նորից բաժանել բանտի ճաղերը, սակայն այս զույգը հիանալի օրինակ է «Եհովայի ուրախությունը [իր] ամրոցը» դարձնելու հարցում (Նեեմիա 8։10