ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒԼԻՍԻ 20, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ | Աստվածաշնչի ընթերցանությունը և խորհրդածությունը օգնում են Ալեքսեյ Ուխովին ապավինել Եհովային
2023 թ. հուլիսին Խաբարովսկի երկրամասի դատարանը փոխեց եղբայր Ալեքսեյ Ուխովի նկատմամբ նշանակված պատիժը. վեցուկես տարվա ազատազրկումը փոխարինվեց վեցուկես տարվա պայմանական ազատազրկմամբ։ Որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց եղբորը ազատ արձակեցին։
2023 թ. մարտի 24-ին Խաբարովսկի երկրամասի Սովետսկո-Գավանսկի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Ալեքսեյին և դատապարտեց վեցուկես տարվա ազատազրկման։ Նրան դատական նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։
Ժամանակագրություն
Հոկտեմբերի 22, 2020
ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին Ուխովների տունը։ Նրանք առգրավեցին էլեկտրոնային սարքեր, հիշողության կրիչներ, SIM քարտեր, բանկային քարտեր, անձնական նշումներ և տպված հրատարակություններ։ Եղբայրը ձերբակալվեց։
Հոկտեմբերի 23, 2020
Դատարանը նրան նախնական կալանքի տակ պահելու որոշում կայացրեց։
Հուլիսի 9, 2021
Եղբայր Ուխովը ազատ արձակվեց, նրան պատվիրեցին չհեռանալ Ամուրի Կոմսոմոլսկից, որտեղ նրան ձերբակալել էին։
Սեպտեմբերի 6, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Վստահ ենք, որ Եհովան կվարձատրի Ալեքսեյին, ով «իրեն հանձնում է նրան, ով արդարությամբ է դատում» (1 Պետրոս 2։23)։