Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ Յուրի Բարանովը և նրա կինը՝ Նադեժդան, աջ կողմում՝ Նիկոլայ Ստեփանովը և նրա կինը՝ Ալլան

ՀՈՒՆԻՍԻ 8, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ | Հավատակիցները աջակցում են

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ | Հավատակիցները աջակցում են

2022 թ. նոյեմբերի 10-ին Վոլոգդայի մարզային դատարանը հրապարակեց եղբայրներ Յուրի Բարանովի և Նիկոլայ Ստեփանովի բողոքի վերաբերյալ որոշումը։ Յուրիի նկատմամբ նշանակված պատիժը մնաց անփոփոխ։ Նիկոլայի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվեց՝ 4 տարով ազատազրկումից դարձավ 4 տարով պայմանական ազատազրկում։ Նրան անմիջապես ազատ արձակեցին։

2022 թ. սեպտեմբերի 5-ին Վոլոգդա քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Յուրիին և Նիկոլային։ Յուրին դատապարտվեց չորս տարվա պայմանական ազատազրկման, նա չի կալանավորվի։ Իսկ Նիկոլայը դատապարտվեց չորս տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը անմիջապես մտավ ուժի մեջ։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 19, 2019

    Անվտանգության ուժերը Վոլոգդայում ներխուժեցին վեց Եհովայի վկաների տներ։ Յուրիին և Նիկոլային ձերբակալեցին և տեղափոխեցին ժամանակավոր կալանավայր։

  2. Դեկտեմբերի 20, 2019

    Յուրին ազատ արձակվեց և տնային կալանքի տակ վերցվեց։

  3. Դեկտեմբերի 23, 2019

    Նիկոլայը վերցվեց նախնական կալանքի։

  4. Մարտի 16, 2020

    Յուրին ազատ արձակվեց տնային կալանքից, բայց իր գործում ներգրավված անձանց հետ հաղորդակցվելու և ինտերնետից ու հեռախոսից օգտվելու սահմանափակումները մնացին։

  5. Մայիսի 19, 2020

    Յուրիի նկատմամբ նշանակված սահմանափակումները հանվեցին։

  6. Օգոստոսի 13, 2020

    Նիկոլայի նախնական կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

  7. Սեպտեմբերի 25, 2020

    Նիկոլայն ազատ արձակվեց տնային կալանքից։

  8. Մարտի 7, 2022

    Սկսվեց քրեական դատավարությունը։

Տվյալներ

Մեր հավատն ամրապնդվում է, երբ տեսնում ենք, որ մեր եղբայրները շարունակում են հավատարիմ մնալ՝ չնայած հակառակությանը (1 Թեսաղոնիկեցիներ 3։7