ՄԱՐՏԻ 9, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՅԻՍԻ 2, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է | Հավատակիցների համար աղոթելը զորացնում է Կիրիլ Գուշչինին
2024 թ. մայիսի 2-ին Կաբարդինա-Բալկարական Հանրապետութան Մայսկի շրջանի դատարանը արդարացրեց եղբայր Կիրիլ Գուսչինին։ Նա անմեղ ճանաչվեց իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքներից։
Ժամանակագրություն
Մայիսի 20, 2020
ԱԴԾ զինված և դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին Կիրիլին աշխատանքի գնալու ճանապարհին և տարան նրան տուն։ Եղբորը և նրա կնոջը՝ Սվետլանային, փակեցին սենյակներից մեկում և խուզարկեցին ամբողջ տունը։ Այդ ընթացքում ոստիկանները արգելված գրականություն դրեցին տան մի քանի սենյակներում։
Ապրիլի 26, 2021
Կիրիլի դեմ հարուցվեց քրեական գործ մի մարդու վկայության հիման վրա, ով գաղտնի ձայնագրել էր ժողովի հանդիպումները։ Քննիչը մեղադրեց նրան երգելու, աղոթելու և 1 Կորնթացիներ 13:8-ում արձանագրված «սերը երբեք չի վերջանում» սկզբունքը քննարկելու համար։
Ապրիլի 28, 2021
Նրա դեմ մեղադրանք առաջադրվեց։ Մեկ այլ քրեական գործ հարուցվեց Սվետլանայի ու ևս չորս քույրերի դեմ։
Մայիսի 19, 2021
Գործում ներգրավված ԱԴԾ աշխատակիցներից մեկը, որը նախկինում Եհովայի վկաների դեմ գործերում ապացույցներ է կեղծել, մեղադրվեց գործում վկա հանդիսացող անձանց վախեցնելու մեջ։ Քննչական վարչության պետը հանձնարարել է գործը վերադարձնել դատախազին՝ հետագա քննության համար։
Հունիսի 7, 2021
Գործի քննությունը վերսկսեց, և այն ուղարկվեց Մայսկի շրջանի դատարան։
Տվյալներ
Կիրիլի պես մենք վստահ ենք, որ Եհովան կդառնա «ապահով բարձունք՝ նեղության ժամանակներում» մեր այն հավատակիցների համար, ովքեր Ռուսաստանում և Ղրիմում հալածանքներ են կրում (Սաղմոս 9։9, 10)։