ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒՆԻՍԻ 13, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Ալեքսանդր Շուտովը շարունակում է ապավինել Եհովային
2023 թ. հունիսի 9-ին Խաբարովսկի երկրամասի Լազո շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ալեքսանդր Շուտովին և դատապարտեց երկու տարի ու հինգ ամսվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։
Ժամանակագրություն
Հուլիսի 26, 2021
Քրեական գործ հարուցվեց։
Հուլիսի 30, 2021
Ալեքսանդրի տունը խուզարկվեց։ Նրան ձերբակալեցին, հարցաքննեցին և ազատ արձակեցին՝ նրա նկատմամբ տեղաշարժի սահմանափակումներ նշանակելով։
Օգոստոսի 3, 2021
Ալեքսանդրի անունը գրանցվեց Ռուսաստանի՝ ծայրահեղականների ցանկում։
Ապրիլի 28, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Մինչ հալածանքներն ուժգնանում են, թող որ բոլորս հիմա ամրացնենք մեր հավատը և վճռենք «Աստծու սիրառատ բարությանը [վստահել] ընդմիշտ և հավիտյան» (Սաղմոս 52։8)։