ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Այդ ամենի միջով միասին ենք անցնելու»
Նիժնի Նովգորոդի Ավտոզավոդսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Գևորգ Գևորգյանին և դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։
Ժամանակագրություն
Հուլիսի 17, 2019
Ոստիկանները խուզարկեցին Գևորգի տունը և առգրավեցին նրա էլեկտրոնային սարքերն ու փաստաթղթերը։
Հուլիսի 18, 2019
Գևորգին ձերբակալեցին իր աշխատավայրում և տարան բաժանմունք՝ հարցաքննության։ Նրան այնտեղ պահեցին տասը ժամ։
Օգոստոսի 26, 2021
Գևորգի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Նոյեմբերի 24, 2021
Մեղադրվեց Եհովայի վկաների հանդիպումներն անցկացնելու մեջ։
Հունվարի 26, 2022
Գործը հետ ուղարկվեց դատախազություն։
Տվյալներ
Գևորգի օրինակը ցույց է տալիս, որ «նույնանման չարչարանքներ նաև [մեր] ողջ եղբայրությունն է կրում», ու դա հիշելը կարող է օգնել, որ յուրաքանչյուրս «ամուր հավատով» դեմ կանգնի Սատանային (1 Պետրոս 5։9)։