Անցնել բովանդակությանը

Ալեքսեյ Կուպրիյանովը՝ իր կնոջ՝ Ելենայի հետ

ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Ավելի բարձր եմ գնահատում Եհովայի տրամադրած հոգևոր սնունդը»

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Ավելի բարձր եմ գնահատում Եհովայի տրամադրած հոգևոր սնունդը»

2023 թ. սեպտեմբերի 15-ին Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ալեքսեյ Կուպրիյանովին և դատապարտեց մեկ տարվա ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով այն ժամանակը, որը Ալեքսեյը անցկացրել է նախնական կալանքի կենտրոնում և տնային կալանքի տակ՝ համարվում է, որ նա արդեն կրել է իր պատիժը, ուստի չի կալանավորվի։

Տվյալներ

Մենք նույնպես լի ենք վճռականությամբ՝ օգտվելու Եհովայի տրամադրած միջոցներից, որոնք օգնում են հագնել «Աստծու տված ամբողջ սպառազինությունը, որպեսզի կարողանանք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփեսացիներ 6։11

Ժամանակագրություն

  1. Փետրվարի 17, 2021

    Իշխանությունները խուզարկեցին Եհովայի վկաների 7 տներ, այդ թվում՝ Կուպրիյանովների տունը։ 23 եղբայրներ ու քույրեր հարցաքննվեցին։

  2. Հունիսի 28, 2021

    Քրեական գործ հարուցվեց։ Ալեքսեյը հանդիպումներին հաճախելու պատճառով մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեության մասնակցելու մեջ։

  3. Հուլիսի 8, 2021

    Տունը երկրորդ անգամ խուզարկվեց։ Ալեքսեյը հարցաքննվեց և ժամանակավոր կալանքի տակ վերցվեց։

  4. Հուլիսի 9, 2021

    Տեղափոխվեց նախնական կալանքի կենտրոն։

  5. Նոյեմբերի 19, 2021

    Ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  6. Հունիսի 21, 2022

    Ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի և մի շարք գործողությունների սահմանափակումներ։

  7. Հոկտեմբերի 4, 2022

    Սկսվեց դատաքննությունը։