Անցնել բովանդակությանը

Եվգենի Եգորով

ԱՊՐԻԼԻ 1, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Դատարանը ոտնահարում է Եվգենի Եգորովի՝ կրոնի ազատության իրավունքը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Դատարանը ոտնահարում է Եվգենի Եգորովի՝ կրոնի ազատության իրավունքը

2023 թ. փետրվարի 17-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Եվգենի Եգորովին և դատապարտեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։

2022 թ. հոկտեմբերի 3-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը բեկանեց եղբայր Եվգենիին մեղավոր ճանաչելու վճիռը։ Ավելի վաղ Ընդհանուր իրավասության 9-րդ վճռաբեկ դատարանը որոշել էր գործը հետ ուղարկել Հրեական ինքնավար մարզի դատարան՝ երկրորդ անգամ բողոքարկելու։ Այժմ գործը կուղարկվի Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարան՝ վերաքննության։

2021 թ. նոյեմբերի 25-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը մերժեց Եվգենիի բողոքը։ Նրա սկզբնական դատավճիռը կմնա անփոփոխ, և եղբայրը չի կալանավորվի։

2021 թ. հունիսի 21-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը Եվգենիին դատապարտեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Եվգենի Եգորով

  • Ծնվել է 1991 թ. (Բիրոբիջան)

  • Կենսագրություն: Եվգենիին մեծացրել են մայրն ու տատը։ Ձեռք է բերել էլեկտրիկ-ինժեների մասնագիտություն։ Աշխատում է որպես փականագործ նաև վերանորոգման աշխատանքներ է իրականացնում։ Շատ է սիրում կարդալ և ստեղծագործել։ Մի քանի վեպերի և բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ է։ Մկրտվել է և դարձել Եհովայի վկա 2005 թ.-ին։ Ամուսնացել է Քսենյայի հետ 2019 թ. սեպտեմբերին։ 2020 թ. օգոստոսին ունեցել են որդի։

Դատական գործի պատմություն

2018 թ. մայիսին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները լայնամասշտաբ խուզարկություններ անցկացրին Բիրոբիջանում։ Հարսանիքից կարճ ժամանակ անց իր հավատը դավանելու և Աստվածաշունչ կարդալու պատճառով Եվգենիին համարեցին «հանցագործ»։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։ Որդու հարսանիքից անմիջապես հետո Եվգենիի մոր՝ Լարիսա Արտամոնովայի դեմ նույնպես մեղադրանք առաջադրվեց։ 2019 թ. դեկտեմբերին Բիրոբիջան շրջանի դատարանը սկսեց Եվգենիի գործի հետաքննությունը։

Եվգենին այժմ իրեն ավելի մոտ է զգում Եհովային։ Նա ասում է. «Ամենադժվար պահերին Եհովան ինձ խաղաղություն էր տալիս նաև «սովորականին գերազանցող ուժը»» (2 Կորնթացիներ 4։7

Եհովայի աջակցությունն ունենալով անգամ՝ Եվգենին գիտակցում է, որ ապագա փորձություններին պետք է մտային, զգացական և հոգևոր առումներով նախապատրաստվել։ Նա ասում է. «Անկախ հանգամանքներից՝ ինձ համար ամենակարևորը Եհովայի հետ իմ փոխհարաբերություններն ամրացնելն է»։

Վստահ ենք, որ չնայած դժվարություններին՝ Եվգենին, Քսենյան և Ռուսաստանի մյուս բոլոր հավատակիցները կզորանան հետևյալ ներշնչյալ խոսքերից. «Դու կլսես հեզերի ցանկությունը, ո՜վ Եհովա։ Դու կպատրաստես նրանց սրտերը։ Դու ուշ կդարձնես նրանց ու ականջ կդնես» (Սաղմոս 10։17