Անցնել բովանդակությանը

Եղբայր Բորիս Յագովիտովը և նրա կինը՝ Նատալյան

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Դրական մտավիճակն ընդդեմ հուսահատության

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Դրական մտավիճակն ընդդեմ հուսահատության

2022 թ. հոկտեմբերի 10-ին Խաբարովսկի երկրամասի Սոլնեչնի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Բորիս Յագովիտովին և դատապարտեց հինգ տարվա պայմանական ազատազրկման։ Բորիսը ինը ամիս նախնական կալանքի տակ էր։ Նրան անմիջապես ազատ արձակեցին։ Նա չի կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 14, 2020

    Վերլուծության ենթարկվեցին Բորիսի զրույցների ձայնագրությունները մի գաղտնի գործակալի հետ, ով ձևացրել էր, թե հետաքրքրված է Աստվածաշնչով։

  2. Մայիսի 14, 2021

    Բորիսի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության հանդիպումների մասնակցելու և նոր անդամներ հավաքագրելու մեջ։

  3. Հունիսի 5, 2021

    Բորիսի տունը խուզարկելու ժամանակ հարցաքննեցին նրան և կնոջը՝ Նատալյային։ Բորիսին վերցրին նախնական կալանքի։

  4. Հունիսի 7, 2021

    Ազատ արձակվեց, և նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  5. Դեկտեմբերի 29, 2021

    Սկսվեց դատաքննությունը։ Դատախազը պահանջեց, որ Բորիսին տեղափոխեն նախնական կալանավայր՝ պնդելով, թե նա խախտել է տնային կալանքի պայմանները։ Բորիսը կալանավորվեց։

  6. Փետրվարի 24, 2022

    Քրեական գործը հետ ուղարկվեց դատախազություն՝ դատավարական իրավունքի խախտումների պատճառով։ Այդուհանդերձ, Բորիսը մնաց նախնական կալանքի տակ։

  7. Հունիսի 9, 2022

    Վերսկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Բորիսն ու Նատալյան լավ օրինակ են ճիշտ մտավիճակ պահպանելու հարցում։ Համոզված ենք, որ «խաղաղության Աստվածը» կշարունակի նրանց հետ լինել (Փիլիպպեցիներ 4։8, 9

a Այս հոդվածի պատրաստման ընթացքում եղբայր Յագովիտովը գտնվում էր նախնական կալանքի տակ, ինչի պատճառով հնարավոր չեղավ անձամբ խոսել նրա հետ։