ՀՈՒՆՎԱՐԻ 6, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ԱՊՐԻԼԻ 19, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Եհովայի հանդեպ վստահությունս ավելի է ամրանում»
2023 թ. ապրիլի 18-ին Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Սերգեյ Կուզնեցովին և դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։
Տվյալներ
Սերգեյի հանդեպ Եհովայի դրսևորած հոգատարությունը ամրացնում է մեր հավատն առ այն, որ մեր Հայրը տեսնում է մեր բոլոր նեղությունները և «բարձրացնում ու տանում է» մեզ ցանկացած փորձության միջով (Եսայիա 63։9)։
Ժամանակագրություն
Նոյեմբերի 21, 2018
Նևինոմիսկում ոստիկանները խուզարկեցին Վկաների տներ, այդ թվում՝ Սերգեյինը։
Դեկտեմբերի 12, 2019
Քրեական գործ հարուցվեց։
Հունիսի 18, 2020
Նրա անունը ընդգրկվեց ծայրահեղականների ցուցակում։
Մայիսի 31, 2022
Սերգեյի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Սեպտեմբերի 7, 2022
Սկսվեց դատաքննությունը։