Անցնել բովանդակությանը

Վիկտոր Շայապով

ՕԳՈՍՏՈՍԻ 10, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Երախտագիտությունը մղում է Վիկտոր Շայապովին ուրախությամբ դիմանալ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Երախտագիտությունը մղում է Վիկտոր Շայապովին ուրախությամբ դիմանալ

2022 թ. նոյեմբերի 7-ին Պենզայի մարզի Նիկոլսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Վիկտոր Շայապովին և դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի ազատազրկվի։

Ժամանակագրություն

  1. Օգոստոսի 19, 2021

    Քրեական գործ հարուցվեց։ Եղբայր Շայապովը մեղադրվեց ծայրահեղական գործունեության մասնակցելու մեջ։

  2. Փետրվարի 5, 2022

    Ոստիկանները կանգնեցրին նրան։ Նույն օրը՝ ավելի ուշ, խուզարկվեց նրա բնակարանը։ Վիկտորին կալանավորեցին և տարան Պենզա՝ 740 կմ (460 մղոն) հեռու։

  3. Փետրվարի 6, 2022

    Տեղափոխվեց նախնական կալանավայր։

  4. Փետրվարի 8, 2022

    Ազատվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  5. Մարտի  28, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մենք շատ շնորհակալ ենք, որ Եհովայի խաղաղությունը, որը բխում է նրա նվիրված սիրուց, կպաշտպանի մեր միտքն ու սիրտը փորձությունների ժամանակ (Փիլիպպեցիներ 4։7