ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՕԳՈՍՏՈՍԻ 1, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Հանգամանքներս չէ, որ պետք է փոխեմ»
2023 թ. հուլիսի 28-ին Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Բորիս Սիմոնենկոյին և դատապարտեց երկու տարի ու յոթ ամսվա ազատազրկման։ Սակայն քանի որ եղբայրը մի որոշ ժամանակ գտնվել է նախնական և տնային կալանքի տակ, համարվում է, որ նա արդեն կրել է իր պատիժը, ուստի չի կալանավորվի։
Տվյալներ
Համոզված ենք, որ Բորիսն ու նրա ընտանիքը կշարունակեն զորանալ և ուրախ մնալ, քանի որ Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ ունեն (1 Տարեգրություն 16։27)։
Ժամանակագրություն
Փետրվարի 8, 2021
Հետաքննություն սկսելու նպատակով իշխանությունները սկսեցին գաղտնալսել և ձայնագրել Բորիսի հեռախոսազանգերը։
Փետրվարի 17, 2021
Խուզարկվեց Բորիսի տունը։ Վերջինս հարցաքննվեց։ Նրան տեղափոխեցին ժամանակավոր կալանավայր։
Փետրվարի 18, 2021
Քրեական գործ հարուցվեց։ Մեղադրվեց Եհովայի վկաների հանդիպումները ինտերնետով անցկացնելու մեջ։ Նրան տեղափոխեցին նախնական կալանավայր։
Հուլիսի 13, 2021
Ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Փետրվարի 17, 2022
Ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Սեպտեմբերի 15, 2022
Սկսվեց դատաքննությունը։