Անցնել բովանդակությանը

Դմիտրի Դոլժիկովը իր կնոջ՝ Մարինայի հետ

ՄԱՅԻՍԻ 2, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒԼԻՍԻ 3, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Հավատի օրինակները՝ զորության աղբյուր

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Հավատի օրինակները՝ զորության աղբյուր

2023 թ. հունիսի 30-ին Նովոսիբիրսկի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Դմիտրի Դոլժիկովին և դատապարտեց երեք տարվա ազատազրկման։ Դատավորը նրա դատավճիռը փոխեց երեք տարվա հարկադիր աշխատանքի։ Եղբայրը չի կալանավորվի։ Այս ընթացքում նրա աշխատավարձի 10 տոկոսը կբռնագանձվի պետության կողմից: Նրան նաև արգելված է հեռանալ քաղաքից։

Տվյալներ

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի զորացնել ինչպես Դմիտրիին, այնպես էլ մեզ բոլորիս, չէ՞ որ Նա ուշադրություն է դարձնում մեր հավատին ու տոկունությանը (Հայտնություն 2։19

Ժամանակագրություն

  1. Մայիսի 13, 2022

    Քրեական գործ հարուցվեց։

  2. Սեպտեմբերի 8, 2022

    Խուզարկվեց Դմիտրիի տունը։ Նրան ժամանակավորապես կալանավորեցին։

  3. Սեպտեմբերի 9, 2022

    Հարցաքննելուց հետո Դմիտրիին ինքնաթիռով Չելյաբինսկից տեղափոխեցին ավելի քան 1 500 կմ (932 մղոն) հեռավորության վրա գտնվող Նովոսիբիրսկի նախնական կալանքի կենտրոն։

  4. Նոյեմբերի 11, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

  5. Նոյեմբերի 24, 2022

    Ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։