ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Հոգևորապես ուժեղ լինելը օգնում է հաղթահարել վախերը
2023 թ. հունվարի 12-ին Տուվայի Հանրապետության Կզըլ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Անատոլի Սենինին և դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։
Ժամանակագրություն
Հունվարի 28, 2021
Իր տան խուզարկությունից հետո ձերբակալվեց և տեղափոխվեց ժամանակավոր կալանավայր։
Հունվարի 30, 2021
Ազատ արձակվեց կալանքից, նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Մարտի 27, 2021
Ազատ արձակվեց տնային կալանքից, նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հունվարի 17, 2022
Մեղադրվեց Եհովայի վկաների գործունեությունը կազմակերպելու մեջ։
Ապրիլի 6, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Մեզ մխիթարում են աշակերտներին ուղղված Հիսուսի խոսքերը. «Թող որ ձեր սրտերը չխռովվեն ու վախից չնվաղեն» (Հովհաննես 14։27)։