ԱՊՐԻԼԻ 28, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒՆԻՍԻ 16, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Ոչինչ չի կարողանա զրկել ինձ իմ ուրախությունից»
Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ռոման Ադեստովին և դատապարտեց մեկ տարվա ազատազրկման։ Քանի որ նա նախնական կալանքի տակ արդեն կրել է իր պատիժը, բանտ չի վերադառնա։
Տվյալներ
Մենք համոզված ենք, որ Եհովան, ով «Վեմ է հավիտյան», կշարունակի «հաստատուն միտք ունեցող մարդուն.... պահպանել հարատև խաղաղությամբ» (Եսայիա 26։3, 4)։
Ժամանակագրություն
Հունիսի 28, 2021
Քրեական գործ հարուցվեց։
Հուլիսի 8, 2021
Խուզարկվեց տունը, և ձերբակալվեց։
Հուլիսի 9, 2021
Տեղափոխվեց նախնական կալանքի կենտրոն։
Նոյեմբերի 25, 2021
Ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Հունիսի 21, 2022
Ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Սեպտեմբեր 26, 2022
Սկսվեց դատաքննությունը։