ՄԱՐՏԻ 29, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒԼԻՍԻ 10, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Սիրտս համակված չէ վախով»
2024 թ. հուլիսի 10-ին Խաբարովսկի երկրամասի Խաբարովսկի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Վալերի Ռաբոտային ու դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։
Տվյալներ
Վալերիի հավատի օրինակը շատ քաջալերական է մեզ համար։ Վստահ ենք, որ Եհովան կպահպանի նրան և իր մյուս բոլոր ծառաներին, ովքեր հավատարիմ են մնում (Սաղմոս 37։28)։
Ժամանակագրություն
Մարտի 1, 2022
Քրեական գործ հարուցվեց։
Մարտի 3, 2022
Խուզարկվեց նրա տունը։ Վալերիին հարցաքննեցին և վերցրին ժամանակավոր կալանքի տակ։
Մարտի 5, 2022
Տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։
Հունիսի 29, 2022
Ազատ արձակվեց նախնական կալանքի կենտրոնից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Հոկտեմբերի 7, 2022
Ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Մայիսի 11, 2023
Սկսվեց դատաքննությունը։