Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Վլադիմիր Մելնիկ, Վլալդիմիր Պիսկարյով, Արթուր Պուտինցև

ՄԱՅԻՍԻ 20, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Եհովայի օգնությամբ ընտանիքները դիմանում են հալածանքներին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Եհովայի օգնությամբ ընտանիքները դիմանում են հալածանքներին

2023 թ. հոկտեմբերի 13-ին Օրյոլ քաղաքի Սովետսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիր Մելնիկին, Վլադիմիր Պիսկարյովին և Արթուր Պուտինցևին։ Նրանք դատապարտվեցին վեց տարվա ազատազրկման։ Երեք եղբայրները 2020 թ. դեկտեմբերից գտնվում են կալանքի տակ և կշարունակեն անազատության մեջ մնալ։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 8, 2020

    Քրեական գործ հարուցվեց Մելնիկի, Պիսկարյովի և Պուտինցևի դեմ։

  2. Դեկտեմբերի 9, 2020

    Ոստիկանական ուժերը Օրյոլում խուզարկեցին 8 Եհովայի վկա ընտանիքների տներ, այդ թվում՝ վերոհիշյալ երեք եղբայրների տները։

  3. Դեկտեմբերի 11, 2020

    Եղբայրներ Մելնիկը և Պիսկարյովը ուղարկվեցին նախնական կալանավայր։

  4. Դեկտեմբերի 14, 2020

    Եղբայր Պուտինցևը նույնպես ուղարկվեց նախնական կալանավայր։

  5. Հունվարի 19, 2021

    Պատկան մարմիններին տեղեկացրին, որ եղբայր Պիսկարյովը առողջական լուրջ խնդիրներ ունի, և որ նրան բժշկական օգնություն է անհրաժեշտ, սակայն նրան թույլ չտվեցին բժշկի գնալ և բուժում ստանալ։

  6. Հունվարի 21, 2021

    Եղբայր Պիսկարյովին թույլ տվեցին վերցնել կնոջ ուղարկած դեղերը, բայց ևս մեկ անգամ հրաժարվեցին բուժօգնություն տրամադրել։

  7. Հունիսի 24, 2021

    Եղբայր Պիսկարյովը բուժզննում անցավ հիվանդանոցում, և պարզվեց, որ նա սրտի կաթված է ունեցել։ Չնայած առողջական վիճակին՝ նրան տարան հետ՝ կալանավայր։

  8. Հոկտեմբերի 29, 2021

    Եղբայրների դեմ մեղադրանք առաջադրվեց արգելված կազմակերպության գործունեությունը ծավալելու համար։

  9. Հունվարի 31, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Թեև այս ընտանիքները այժմ բաժանված են, սակայն վստահ ենք, որ ոչինչ չի կարող մեզ բաժանել Եհովայի սիրուց, հոգատարությունից և պաշտպանությունից (Հռոմեացիներ 8։38, 39

a b c Հոդվածի պատրաստման ժամանակ եղբայրներ Մելնիկը, Պիսկարյովը և Պուտինցևը գտնվում էին նախնական կալանքի տակ, այդ իսկ պատճառով հնարավոր չէր հարցազրույց վերցնել նրանցից։