Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ)՝ Նիկոլայ Մարտինով, Սերգեյ Կոստեև, Յարոսլավ Կալին, Միխայիլ Մոյշ

Ներքևի շարք (ձախից աջ)՝ Իգոր Պոպով, Դենիս Սարաժակով, Ալեքսեյ Սոլնեչնի, Անդրեյ Տոլմաչյով, Սերգեյ Վասիլև

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՐՏԻ 4, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Եղբայրներն ուրախ են՝ չնայած երկարաձգված կալանքներին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Եղբայրներն ուրախ են՝ չնայած երկարաձգված կալանքներին

2024 թ. մարտի 5-ին Իրկուտսկի մարզի Օկտյաբրսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Նիկոլայ Մարտինովին, Սերգեյ Կոստեևին, Յարոսլավ Կալինին, Միխայիլ Մոյշին, Իգոր Պոպովին, Դենիս Սարաժակովին, Ալեքսեյ Սոլնեչնիյին, Անդրեյ Տոլմաչյովին և Սերգեյ Վասիլևին։ Նիկոլայը, Սերգեյ Կոստեևը, Յարոսլավը, Միխայիլը, Ալեքսեյը և Անդրեյը դատապարտվեցին յոթ տարվա ազատազրկման։ Իգորը և Դենիսը դատապարտվեցին վեց տարի և չորս ամսվա ազատազրկման։ Սերգեյ Վասիլևը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման։ Նրան նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։ Մյուս եղբայրները գտնվում էին նախնական կալանքի տակ և կշարունակեն մնալ անազատության մեջ։

Տվյալներ

Թեև մեր եղբայրները ժամանակավորապես հեռու են իրենց ընտանիքներից, բայց վստահ ենք, որ ոչինչ չի կարող բաժանել մեր թանկագին եղբայրներին Աստծու սիրուց (Հռոմեացիներ 8։35-39

Ժամանակագրություն

  1. Հոկտեմբերի 4, 2021

    Իրկուտկի մարզում խուզարկվեցին Եհովայի վկաների տներ։ Քրեական գործ հարուցվեց Նիկոլայի, Սերգեյ Կոստեևի, Յարոսլավի, Միխայիլի, Ալեքսեյի, Անդրեյի և Սերգեյ Վասիլևի դեմ։ Յոթ եղբայրներն էլ կալանավորվեցին։

  2. Հոկտեմբերի 5, 2021

    Յարոսլավը, Միխայիլը և Ալեքսանդրը տեղափոխվեցին նախնական կալանքի կենտրոն։

  3. Հոկտեմբերի 6, 2021

    Սերգեյ Կոստեևը, Նիկոլայը, Անդրեյը տեղափոխվեցին նախնական կալանքի կենտրոն։ Սերգեյ Վասիլևը ազատ արձակվեց ժամանակավոր կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Նոյեմբերի 30, 2021

    Խուզարկությունները շարունակվեցին։ Դենիսը և Իգորը ձերբակալվեցին և տեղափոխվեցին Իրկուտսկ, որը ավելի քան 1 500 կիլոմետր (932 մղոն) հեռավորության վրա է գտնվում։

  5. Դեկտեմբերի 1, 2021

    Իգորին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  6. Դեկտեմբերի 2, 2021

    Դենիսին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  7. Դեկտեմբերի 29, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

a b c d e f Եղբայրներ Մարտինովը, Կալինը, Մոյշը, Պոպովը, Սարաժակովը և Սոլնեչնին գտնվում են նախնական կալանքի կենտրոնում, ուստի նրանցից հարցազրույց վերցնել չհաջողվեց։