Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Ռինատ Կիրամովն ու նրա կինը՝ Գալինան, Սերգեյ Կոռոլյովն ու նրա կինը՝ Եկատերինան, Սերգեյ Կոսյանենկոն ու նրա կինը՝ Օլգան

ՄԱՐՏԻ 29, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ԱՊՐԻԼԻ 18, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Հավատակիցները զգում են Եհովայի զորեղ աջակցությունը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Հավատակիցները զգում են Եհովայի զորեղ աջակցությունը

2023 թ. ապրիլի 17-ին Աստրախանի մարզի Ախտուբինսկ շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Ռինատ Կիրամովին, Սերգեյ Կոռոլյովին և Սերգեյ Կոսյանենկոյին։ Նրանք դատապարտվեցին յոթ տարվա ազատազրկման։ Երեք եղբայրներն էլ 2021 թ. նոյեմբերից գտնվում էին նախնական կալանքի կենտրոնում և կշարունակեն մնալ անազատության մեջ։

Տվյալներ

Մենք մխիթարվում ենք՝ իմանալով, որ Եհովան շարունակում է պատսպարան լինել իր հավատարիմ ծառաների համար ու աջակցել իր «դարավոր բազուկներով» (2 Օրենք 33։27

Ժամանակագրություն

  1. Նոյեմբերի 9, 2021

    Քրեական գործ հարուցվեց։ Ախտուբինսկում և Զնամենսկում խուզարկվեցին Եհովայի վկաների 15 տներ, այդ թվում՝ եղբայրներ Կիրամովի, Կոռոլյովի և Կոսյանենկոյի տները։

  2. Նոյեմբերի 10, 2021

    Սերգեյ Կոռոլյովը ձերբակալվեց։

  3. Նոյեմբերի 11, 2021

    Ռինատ Կիրամովն ու Սերգեյ Կոսյանենկոն ձերբակալվեցին։ Երեք եղբայրներին վերցրին նախնական կալանքի տակ։

  4. Նոյեմբերի 14, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

a b Եղբայրներ Կիրամովի և Կոսյանենկոյի հետ հնարավոր չեղավ անձամբ խոսել։