Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Սերգեյ Աֆանասիև, Անտոն Օլշևսկի, Ադամ Սվարիչևսկի, Սերգեյ Երմիլով

ՄԱՅԻՍԻ 18, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Հույսն օգնում է դիմանալ հալածանքներին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Հույսն օգնում է դիմանալ հալածանքներին

Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Սերգեյ Աֆանասիևին, Սերգեյ Կարդակովին, a Անտոն Օլշևսկուն, Ադամ Սվարիչևսկուն և Սերգեյ Երմիլովին։ Եղբայր Աֆանասիևը դատապարտվեց վեց տարի և հինգ ամսվա ազատազրկման։ Եղբայր Կարդակովը դատապարտվեց վեց տարի և չորս ամսվա ազատազրկման։ Եղբայրներ Օլշևսկին, Սվարիչևսկին և Երմիլովը դատապարտվեցին վեց տարի և երեք ամսվա ազատազրկման։ Նրանց բոլորին դատական նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։

Ժամանակագրություն

  1. Հուլիսի 20, 2018

    Ոստիկանները խուզարկեցին եղբայրներ Աֆանասիևի, Օլշևսկու և Սվարիչևսկու տները։

  2. Հոկտեմբերի 21, 2019

    Եղբայրներ Երմիլովի և Օլեշևսկու դեմ հարուցվեց քրեական գործ «հասարակության համար վտանգ ներկայացնող» կրոնական հավաքույթներին մասնակցելու մեղադրանքով։

  3. Սեպտեմբերի 10, 2020

    Եղբայր Սվարիչևսկու դեմ նույնպես հարուցվեց քրեական գործ։ Նրան մեղադրեցին Երմիլովի և Օլեշևսկու հետ արգելված կրոնական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ։

  4. Սեպտեմբերի 18, 2020

    Այս դատական գործին կցվեց եղբայր Աֆանասիևի գործը։

  5. Սեպտեմբերի 24, 2020

    Եղբայր Կարդակովի տունը խուզարկվեց։ Նրան ներգրավեցին քրեական գործի մեջ և մեղադրեցին Աստվածաշունչ կարդալու և Եհովա Աստծուն աղոթելու միջոցով սահմանադրական կարգը և պետության հիմքը խարխլելու մեջ։

  6. Մարտի 12, 2021

    Եղբայր Օլեշևսկու դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝ ըստ որի՝ նա արգելված կազմակերպության հանդիպումներ է անցկացրել և քարոզչական գործ կազմակերպել։

  7. Հոկտեմբերի 21, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մեր եղբայրները հիանալի օրինակ են, քանի որ կենտրոնանում են ոչ թե ժամանակավոր հալածանքների, այլ հավիտենական վարձատրության վրա, որը սպասվում է Եհովային ապավինողներին (2 Կորնթացիներ 4։17, 18

a b Սերգեյ Կարդակովի լուսանկարը ձեռք բերելը և նրա հետ հարցազրույց անցկացնելը հնարավոր չէր։ Հնարավոր չէր հարցազրույց անցկացնել նաև Անտոն Օլշևսկու հետ։