Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Վլադիմիր Բուկին, Միխայիլ Բուրկով, Վալերի Սլաշև և Սերգեյ Յուֆերով

ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆԻՍԻ 27, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Միմյանց աջակցելն ու Եհովային վստահելը օգնում են Տինդայի մեր հավատակիցներին չհանձնվել

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Միմյանց աջակցելն ու Եհովային վստահելը օգնում են Տինդայի մեր հավատակիցներին չհանձնվել

2023 թ. հունիսի 23-ին Ամուրի մարզի Տունդինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիր Բուկինին, Միխայիլ Բուրկովին, Վալերի Սլաշևին և Սերգեյ Յուֆերովին։ Միխայիլը դատապարտվեց վեց տարի և երկու ամսվա ազատազրկման։ Վլադիմիրը, Վալերին և Սերգեյը դատապարտվեցին վեց տարի և չորս ամսվա ազատազրկման։ Բոլոր եղբայրները անմիջապես կալանավորվեցին նիստերի դահլիճից։

2022 թ. դեկտեմբերի 27-ին Ամուրի մարզի դատարանը բեկանեց Վլադիմիրին, Միխայիլին, Վալերիին և Սերգեյին մեղավոր ճանաչելու դատավճիռը և գործը ուղարկեց նոր քննության։ Եղբայրները ազատ են արձակվել և սպասում են նոր դատավարությանը։ Սակայն նրանց չի թույլատրվում հեռանալ մարզից։

2022 թ. հոկտեմբերի 25-ին Ամուրի մարզի Տինդա շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիրին, Միխայիլին, Վալերիին և Սերգեյին։ Վլադիմիրը, Վալերին և Սերգեյը դատապարտվեցին վեց տարի և վեց ամսվա ազատազրկման։ Միխայիլը դատապարտվեց վեց տարի և երկու ամսվա ազատազրկման։ Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո չորս եղբայրներին տարան կալանավայր։

Ժամանակագրություն

  1. Նոյեմբերի 17, 2019

    Ոստիկանները խուզարկեցին այդ շրջանի ութ Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ վերոհիշյալ չորս եղբայրների տները։

  2. Նոյեմբերի 18, 2019

    Քննիչները չորս եղբայրներին մեղադրեցին ծայրահեղական լինելու մեջ։ Նրանց հանդեպ ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

  3. Հուլիսի 26, 2021

    Սկսվեց քրեական գործը։

Տվյալներ

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի «սիրառատ բարություն ցույց տալ» իր հավատարիմ ծառաներին (Ծննդոց 39։21