ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒԼԻՍԻ 14, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Մոսկվայում երեք եղբայրների դեմ դատաքննություն է ընթանում
2023 թ. հուլիսի 12-ին Մոսկվայի Սավյոլովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Ռոման Մարեևին, Անատոլի Մարունովին և Սերգեյ Տոլոկոննիկովին։ Նրանք դատապարտվեցին չորս տարի ու վեց ամսվա, վեց տարի ու վեց ամսվա և հինգ տարվա ազատազրկման՝ համապատասխանաբար։ Անատոլիին անմիջապես կալանավորեցին նիստերի դահլիճից։ Ռոմանը և Սերգեյը արդեն կալանքի տակ էին։
Տվյալներ
Մենք շատ ուրախ ենք, որ Ռոմանի, Անատոլիի և Սերգեյի պես ամուր հավատ ունեցող հավատակիցներ ունենք։ Վստահ ենք նաև, որ անկախ մեր հանգամանքներից՝ «չար բանից» չենք վախենա, քանի որ Եհովան մեզ հետ է (Սաղմոս 23։4)։
Ժամանակագրություն
Հոկտեմբերի 20, 2021
Ոստիկանները Մոսկվայում խուզարկեցին ութ Եհովայի վկաների տներ։ Ռոմանի, Անատոլիի և Սերգեյի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրանք մեղադրվեցին ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու, ինչպես նաև ուրիշներին այդ կազմակերպություն ներքաշելու մեջ։ Երեք եղբայրներին վերցրին նախնական կալանքի տակ։
Հոկտեմբերի 22, 2021
Ռոմանին և Սերգեյին վերցրին նախնական կալանքի տակ։ Անատոլիի նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Հունիսի 17, 2022
Սկսվեց դատաքննությունը։
a Այս հոդվածի պատրաստման ընթացքում եղբայր Տոլոկոննիկովը գտնվում էր նախնական կալանքի տակ, ինչի պատճառով հնարավոր չեղավ անձամբ խոսել նրա հետ։ Քույր Պանկովան պահել է իր օրիորդական ազգանունը։