Անցնել բովանդակությանը

Եվգենի Բիտուսով և Լեոնիդ Դրուժինին

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Նրանց քրիստոնեական հատկությունները թրծվեցին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Նրանց քրիստոնեական հատկությունները թրծվեցին

Ամուրի մարզի Զեա քաղաքի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Եվգենի Բիտուսովին և Լեոնիդ Դրուժինինին։ Եղբայր Բիտուսովը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, իսկ եղբայր Դրուժինինը՝ վեցուկես տարվա ազատազրկման։ Նրանց դատական նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։

Տվյալներ

Մենք հպարտանում ենք մեր այն քույրերով և եղբայրներով, ովքեր երաշխավորում են իրենց իբրև Աստծու ծառաների՝ համբերելով և փորձություններին դիմանալով (2 Կորնթացիներ 6։3-10

Ժամանակագրություն

  1. Մարտի 21, 2019

    Ոստիկանները խուզարկեցին Զեայում բնակվող Եհովայի վկա մի քանի ընտանիքների տներ, այդ թվում՝ Եվգենիի և Լեոնիդի տները։

  2. Օգոստոսի 10, 2020

    Քրեական գործ հարուցվեց։

  3. Հոկտեմբերի 13, 2020

    Ոստիկանները երկրորդ անգամ խուզարկեցին Եվգենիի և Լեոնիդի տները։ Լեոնիդին բերման ենթարկեցին և երկու ժամ հարցաքննեցին։

  4. Հունիսի 20, 2022

    Սկսվեց դատաքննությունը։