Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ). Նիկոլայ Դիխտյար և Անդրեյ Լյախով

Ներքևի շարք (ձախից աջ). Յուրի Պոնոմարենկո և Օլեգ Սերգեև

ՄԱՅԻՍԻ 29, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՄԱՅԻՍԻ 3, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Աստվածաշնչյան սկզբունքներն օգնում են եղբայրներին դիմանալ հակառակությանը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Աստվածաշնչյան սկզբունքներն օգնում են եղբայրներին դիմանալ հակառակությանը

2024 թ. մայիսի 2-ին Պրիմորիեի երկրամասի Պոժարսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Նիկոլայ Դիխտյարին, Անդրեյ Լյախովին, Յուրի Պոնոմարենկոյին և Օլեգ Սերգեևին։ Նրանք դատապարտվեցին երկու տարի և վեց ամսվա, երկու տարի և ութ ամսվա, վեց տարի և վեց ամսվա ու վեց տարի և չորս ամսվա պայմանական ազատազրկման՝ համապատասխանաբար։ Նրանք չեն կալանավորվի։

Տվյալներ

Գիտենք, որ մեր կյանքում կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները՝ Անդրեյի, Նիկոլայի, Օլեգի ու Յուրիի նման մենք էլ կլինենք «ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17

Ժամանակագրություն

  1. Հուլիսի 16, 2021

    Յուրիի դեմ քրեական գործ հարուցվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու կասկածանքով։

  2. Հուլիսի 22, 2021

    Խուզարկվեց Յուրիի տունը։

  3. Հուլիսի 24, 2021

    Յուրիի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Նոյեմբերի 1, 2021

    Խուզարկվեց Օլեգի տունը։

  5. Նոյեմբերի 2, 2021

    Օլեգի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Փետրվարի 12, 2022

    Օլեգի դեմ մեղադրանք առաջադրվեց։ Որպես մեղադրյալ ընդգրկվեց գործում։

  7. Մարտի 14, 2022

    Նիկոլայի դեմ մեղադրանք առաջադրվեց։ Որպես մեղադրյալ ընդգրկվեց գործում։

  8. Մարտի 15, 2022

    Անդրեյի դեմ մեղադրանք առաջադրվեց։ Որպես մեղադրյալ ընդգրկվեց գործում։

  9. Օգոստոսի 10, 2022

    Սկսվեց դատաքննությունը։