Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ եղբայրներ Դենիս Ֆիլատով, Ստանիսլավ Կլյուչնիկով և Դմիտրի Յարչակ

ՀՈՒՆԻՍԻ 1, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Եհովայի օգնությամբ աներեր են

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Եհովայի օգնությամբ աներեր են

2023 թ. սեպտեմբերի 5-ին Թաթարստանի Հանրապետության Նիժնեկամսկ քաղաքի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Դենիս Ֆիլատովին, Ստանիսլավ Կլյուչնիկովին և Դմիտրի Յարչակին։ Եղբայրները դատապարտվեցին վեց տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։ Նրանք չեն կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Նոյեմբերի 18, 2020

    Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները և զինված ոստիկանները Նիժնեկամսկ քաղաքում ներխուժեցին 12 Եհովայի վկաների տներ։ 9 եղբայրների և 3 քույրերի տարան հարցաքննության։

  2. Օգոստոսի 24, 2021

    Հետաքննության արդյունքում Դենիսի, Ստանիսլավի և Դմիտրիի նկատմամբ նշանակվել են տեղաշարժի սահմանափակումներ։

  3. Հոկտեմբերի 7, 2021

    Դենիսի, Ստանիսլավի և Դմիտրիի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրանց մեղադրեցին «հոգևոր երգեր և սաղմոսներ երգելու, աղոթելու մեջ»։

  4. Հունվարի 27, 2022

    Գործը փոխանցվեց Թաթարստանի Հանրապետության Նիժնեկամսկ քաղաքի դատարան։

Տվյալներ

Մեր եղբայրները սաղմոսերգու Դավթի պես Եհովայից են զորություն ստանում, նրանք, անկասկած, զգում են այն, ինչ նա էր զգում. «Հաստատ գիտեմ, որ Աստված ինձ հետ է» (Սաղմոս 56։9