ԱՊՐԻԼԻ 23, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Երախտապարտ են, որ կարող են ծառայել Եհովային
2024 թ. հոկտեմբերի 25-ին Ուդմուրտական Հանրապետության Իժևսկ քաղաքի Պերվոմայսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Եվգենի Ստեֆանիդինին և Ալեքսանդր Վոտյակովին։ Նրանք դատապարտվեցին վեց տարվա և վեց տարի ու վեց ամսվա պայմանական ազատազրկման՝ համապատասխանաբար։ Եղբայրները չեն կալանավորվի։
Տվյալներ
Ալեքսանդրի ու Եվգենիի պես մեզ համար մեծ պատիվ է անվախորեն սուրբ ծառայություն մատուցել Եհովային «մեր բոլոր օրերում» (Ղուկաս 1։74, 75)։
Ժամանակագրություն
Ապրիլի 14, 2021
Անվտանգության աշխատակիցները խուզարկեցին Եվգենիի տունը։
Դեկտեմբերի 13, 2022
Ալեքսանդրի և Եվգենիի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։
Դեկտեմբերի 14, 2022
Ոստիկանները խուզարկեցին երկու եղբայրների տները։ Ալեքսանդրին տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։ Եվգենիի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Դեկտեմբերի 15, 2022
Ալեքսանդրը ազատ արձակվեց ժամանակավոր կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Հունիսի 9, 2023
Ալեքսանդրը ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Օգոստոսի 17, 2023
Սկսվեց դատաքննությունը։