Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Յուրի Կոլոտինսկի, Միխայիլ Ռեշետնիկով և Անատոլի Սառիչև

ՄԱՐՏԻ 27, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՄԱՅԻՍԻ 13, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Շարունակում են վստահ, պատրաստված և ուրախ մնալ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Շարունակում են վստահ, պատրաստված և ուրախ մնալ

2024 թ. մայիսի 13-ին Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքի Լենինսկ շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Յուրի Կոլոտինսկիին, Միխայիլ Ռեշետնիկովին և Անատոլի Սառիչևին։ Նրանք դատապարտվեցին երկու տարի և երեք ամսվա պայմանական ազատազրկման։ Եղբայրները չեն բանտարկվի։

Տվյալներ

Մենք երախտապարտ ենք այսպիսի օրինակելի հավատակիցների համար, ովքեր ամուր հավատ ու վստահություն ունեն Եհովայի հանդեպ։ Վստահ ենք, որ նրանք շատ օգուտներ կքաղեն Եհովայի նվիրված սիրուց և հավատարմությունից (Սաղմոս 25։10

Ժամանակագրություն

  1. Մայիսի 25, 2021

    Միխայիլի դեմ քրեական գործ հարուցվեց։

  2. Մայիսի 27, 2021

    Խուզարկվեց Միխայիլի տունը։ Նրան և Անտոնինային հարցաքննեցին։ Միխայիլի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  3. Հոկտեմբերի 6, 2022

    Անատոլիի և Յուրիի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրանց գործին կցվեց նաև Միխայիլի գործը։

  4. Հոկտեմբերի 7, 2022

    Անատոլիի և Յուրիի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  5. Հունվարի 19, 2023

    Սկսվեց դատաքննությունը։