Անցնել բովանդակությանը

Կիրիլ Եվստիգնեև

ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եհովային վստահելը օգնում է եղբայր Եվստիգնեևին հավատարիմ մնալ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եհովային վստահելը օգնում է եղբայր Եվստիգնեևին հավատարիմ մնալ

2022 թ. օգոստոսի 1-ին Նիժնի Նովգորոդի մարզային դատարանը մերժեց Կիրիլ Եվստիգնեևի բողոքը։ Եղբայրը կմնա ազատության մեջ։

2022 թ. մայիսի 12-ին Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Կիրիլին և դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման։

Ժամանակագրություն

  1. Հոկտեմբերի 8, 2021

    Սկսվեց դատական գործը։ Դատարանին ուղղված իր խոսքում Կիրիլը բացատրեց, որ այդ հավաքույթը հասարակական միջոցառում էր, այլ ոչ թե կրոնական։

  2. Օգոստոսի 24, 2021

    Կիրիլի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  3. Սեպտեմբերի 2, 2020

    Կիրիլի դեմ քրեական գործ հարուցվեց «ծայրահեղական կազմակերպությանը ֆինանսավորելու» մեղադրանքով, քանի որ խորհրդակցությունների սենյակ վարձակալելը նրա պատասխանատվությունն էր։

  4. Հուլիսի 11, 2019

    Իշխանությունները կենտրոնացել էին Կիրիլի վրա, քանի որ վերջինս պայմանագիր էր ստորագրել խորհրդակցությունների սենյակ վարձակալելու համար։ Խուզարկվեց նրա տունը։

  5. Հունիսի 4, 2019

    Հետաքննություն սկսվեց նաև «ինքնությունը չհաստատված անձանց» դեմ, ովքեր մասնակցել էին այդ հավաքույթին։

  6. Ապրիլ 2019

    Հավաքույթ կազմակերպելու համար Կիրիլն ու մի քանի Եհովայի վկաներ Նիժնի Նովգորոդում վարձակալեցին խորհրդակցությունների սենյակ։

Տվյալներ

Մենք շարունակում ենք վստահությամբ լցվել, երբ լսում ենք Կիրիլի, նրա կնոջ և մեր մյուս նվիրված հավատակիցների մասին, որոնք քաջությամբ դիմանում են հալածանքներին Ռուսաստանում և Ղրիմում (Փիլիպպեցիներ 1։13, 14