Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. եղբայրներ Իլհամ Կարիմով, Կոնստանտին Մատրաշով, Վլադիմիր Մյակուշին և Այդար Յուլմետև

ՄԱՅԻՍԻ 19, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եհովան նեցուկ է լինում Թաթարստանի եղբայրներին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եհովան նեցուկ է լինում Թաթարստանի եղբայրներին

2022 թ. սեպտեմբերի 2-ին Թաթարստանի Գերագույն դատարանը մերժեց Իլհամ Կարիմովի, Կոնստանտին Մատրաշովի, Վլադիմիր Մյակուշինի և Այդար Յուլմետևի բողոքը։ Եղբայրները չեն կալանավորվի։

2021 թ. դեկտեմբերի 16-ին Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնիի քաղաքային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Իլհամ Կարիմովին, Կոնստանտին Մատրաշովին, Վլադիմիր Մյակուշինին և Այդար Յուլմետևին։ Իլհամն ու Կոնստանտինը դատապարտվեցին 30 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ Վլադիմիրն ու Այդարը՝ 37 և 33 ամսվա պայմանական ազատազրկման համապատասխանաբար։

Տվյալներ

Իլհամ Կարիմով

  • Ծնվել է 1981 թ. (Ջամբայ, Ուզբեկստան)

  • Կենսագրություն։ Մասնագիտությամբ ապակի փչող է։ Տարբեր աշխատանքներ է կատարել, որ հոգա ընտանիքի կարիքները։ 2000 թ.-ին Ուզբեկստանից տեղափոխվել է Ռուսաստան։ 2001 թ. էր, երբ նա Աստծուց օգնություն խնդրեց ու հենց հաջորդ օրը հանդիպեց Եհովայի վկաներին։ Դրանից հետո սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մկրտվել է 2004 թ.-ին, իսկ 2012 թ.-ին ամուսնացել է Յուլիայի հետ։

Կոնստանտին Մատրաշով

  • Ծնվել է 1988 թ. (Պրոկոպևսկ)

  • Կենսագրություն։ Փոքր տարիքում կորցրել է հորը։ Մասնագիտությամբ մեխանիկ է։ Հոգ է տանում մոր մասին, որը Եհովայի վկա է դարձել, երբ նա 8 տարեկան էր։ Նրան շատ է տպավորել ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի տված հույսը։ 2018 թ.-ին մկրտվել է։

Վլադիմիր Մյակուշին

  • Ծնվել է 1987 թ. (Նիժնեկամսկ)

  • Կենսագրություն։ Կրթություն ստացել է տեխնիկումում և ինժեներական ակադեմիայում։ Էլեկտրական սարքերի արդյունաբերության ոլորտում աշխատում է որպես գլխավոր ինժեներ։ Նրան շատ է տպավորել Աստվածաշունչ գիրքը, երբ տեսել է, թե որքան իմաստություն, պարզություն և տրամաբանություն կա գրվածի մեջ։ Մկրտվել է 2013 թ.-ին։ 2017 թ.-ին ամուսնացել է Սվետլանայի հետ։

Այդար Յուլմետև

  • Ծնվել է 1993 թ. (Նիժնեկամսկ)

  • Կենսագրություն։ Երաժշտական կրթություն է ստացել, նաև սովորել է ավտոմեխանիկայի բաժնում։ Սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել, երբ նկատել է, թե աստվածաշնչյան սկզբունքներն ինչպես են օգնել իր ծնողներին։ Մկրտվել է 2012 թ.-ին։ 2013 թ.-ին ամուսնացել է Ալբինայի հետ։ Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի պատճառով հրաժարվել է զինծառայությունից։ Փոխարենը կատարել է այլընտրանքային ծառայություն։

Դատական գործի պատմություն

2018 թ. մայիսի 27-ին Թաթարստանում հատուկ ուժայինները ներխուժեցին 10 Եհովայի վկաների տներ, որից հետո կալանավորեցին Իլհամին, Կոնստանտինին, Վլադիմիրին և Այդարին։ Եղբայրները 160 օր նախնական կալանքի տակ մնացին, ինչից հետո նրանց նկատմամբ տնային կալանք նշանակվեց։

Թեև նրանք այլևս տնային կալանքի տակ չեն, սակայն նրանց անունները գրանցված են «ծայրահեղականների» դաշնային ցուցակում, և դատարանի որոշմամբ եղբայրները չեն կարող բացակայել իրենց բնակության վայրից։ Նրանց բանկային հաշիվները սառեցվել են, և նրանք դժվարանում են աշխատանք գտնել։

Իր նախնական կալանքի վերաբերյալ Այդարն ասում է. «Աստվածաշնչյան շատ համարներ էի մտաբերում.... Եհովան այնքան բաներ էր հիշեցնում, որ սովորական պայմաններում դժվար թե հիշեի»։

Երբ Կոնստանտինը կալանավայր մտավ, շատ լարված էր։ Սակայն նա սկսեց առիթներ փնտրել, որ իր հավատի մասին պատմի դատարանի աշխատողներին, բանտապահներին, կալանավորներին և ոստիկաններին։ Նա հիշում է. «Այդ շրջանում ավելի շատ վկայություն էի տալիս, քան ազատության մեջ գտնվելու ժամանակ։ Ճիշտ ինչպես Պողոս առաքյալն է գրել. «Բայց ուզում եմ՝ իմանաք, եղբայրնե՛ր, որ ինձ հետ պատահածը բարի լուրի տարածմանը նպաստեց, ոչ թե հակառակը, այնպես որ ողջ պրետորական գվարդիան և մնացած բոլորը իմացան, որ ես բանտի կապանքների մեջ եմ Քրիստոսին ծառայելու համար»» (Փիլիպպեցիներ 1։12, 13

Վլադիմիրը շատ թանկ է գնահատում հավատակիցների օգնությունը։ Նա ասում է. «Կնոջիցս տեղեկացա, որ մեր ընկերները շատ անգամներ նրան գումար էին տվել, որ սնունդ գնի ինձ համար։ Ինձ միշտ այնքան սնունդ էին բերում կալանավայր, որ այն հաճախ հասնում էր առավելագույն սահմանաչափին»։

Իլհամը պատմեց, թե որքան են ամրացել Եհովայի հետ իր փոխհարաբերությունները։ Նա ասում է. «Այս դատավարության ընթացքում ես ավելի մտերմացա իմ երկնային հոր հետ։ Հիմա ես նրան ավելի շատ եմ վստահում։ Աղոթքներս դարձել են ավելի երկար, բովանդակալից ու սրտաբուխ»։

Մենք վստահ ենք, որ այս եղբայրները և իրենց ընտանիքները կօրհնվեն, քանի որ նվիրվածություն են դրսևորել Աստծու հանդեպ (1 Տիմոթեոս 2։2