Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Ալեքսանդր Ակոպով, Կոնստանտին Սամսոնով, Շամիլ Սուլթանով

ՀՈՒՆԻՍԻ 2, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եղբայրներ Ակոպովը, Սամսոնովը և Սուլթանովը Եհովային են ապավինում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եղբայրներ Ակոպովը, Սամսոնովը և Սուլթանովը Եհովային են ապավինում

2022 թ. օգոստոսի 5-ին Ստավրոպոլի երկրամասի դատարանը հրապարակեց Ալեքսանդր Ակոպովի, Կոնստանտին Սամսոնովի և Շամիլ Սուլթանովի բողոքի վերաբերյալ որոշումը։ Ալեքսանդրի և Շամիլի տուգանքի չափը նվազեցվեց 250 000 ռուբլով (4 077 դոլար), ինչն այժմ պետք է վճարվի, իսկ Կոնստանտինի ազատազրկումը փոխարինվեց 400 000 ռուբլի (6 524 դոլար) տուգանքով։ Նրա ազատ արձակման որոշումը անմիջապես ուժի մեջ մտավ։

2022 թ. ապրիլի 19-ին Ստավրոպոլի երկրամասի Նեֆտեկումսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Ալեքսանդրին, Կոնստանտինին և Շամիլին։ Եղբայրներ Ակոպովի և Սուլթանովի նկատմամբ նշանակվեց տուգանք 500 000 ռուբլու (6 055 դոլար) չափով, սակայն այդ գումարը նրանցից չի գանձվի, քանի որ նրանք եղել են նախնական կալանքի տակ։ Դատարանը Կոնստանտին Սամսոնովին դատապարտեց յոթուկես տարվա ազատազրկման։ Եղբայրը անմիջապես տեղափոխվեց կալանավայր։

Տվյալներ

Ալեքսանդր Ակոպով

  • Ծնվել է 1992 թ. (Նեֆտեկումսկ)

  • Կենսագրություն: Հոր և ավագ եղբոր հետ աշխատում են որպես շինարար։ Սիրում է խաղալ ֆուտբոլ, բասկետբոլ և թենիս։ Սիրում է նաև ժամանակ անցկացնել բնության գրկում և համեղ ուտեստներ պատրաստել։

    Մկրտվել է 2007 թ.-ին՝ 14 տարեկանում։

Կոնստանտին Սամսոնով

  • Ծնվել է 1977 թ. (Նեֆտեկումսկ)

  • Կենսագրություն: Երիտասարդ տարիքից հետաքրքրվել է շախմատով և համակարգչային տեխնոլոգիաներով։ Հիվանդանոցում աշխատում է որպես ինժեներ։ Նա և իր կինը՝ Սվետլանան, Աստվածաշունչ սկսել են ուսումնասիրել 1998 թ.-ին։ Մկրտվել են 2000 թ.-ին։ Ունեն մեկ որդի։

Շամիլ Սուլթանով

  • Ծնվել է 1977 թ. (Մահմուդ-Մեկտեբ, Ստավրոպոլի երկրամաս)

  • Կենսագրություն: Կատարում է շենքերի տեխսպասարկման և վերանորոգման աշխատանքներ։ Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ սկսել է ուսումնասիրել 2000-ականների սկզբներին։ 2003 թ.-ին մկրտվել է։ Ելենայի հետ ամուսնացել է 2004 թ.-ին։ Նա օգնել է Ելենային մեծացնել իր որդուն։

Դատական գործի պատմություն

2017 թ. օգոստոսի 26-ին՝ շաբաթ, զինված ոստիկանները շրջափակեցին 18 Եհովայի վկաների, որոնք Նեֆտեկումսկի մոտակայքում՝ մի լճի մոտ, իրենց արձակուրդն էին անցկացնում։ Այդ խմբում կային երեխաներ և տարեցներ։ Նրանց բոլորին ավտոբուսով տարան ոստիկանական բաժանմունք և երեք ժամ հարցաքննեցին։ Դրանից հետո շատ եղբայրների և քույրերի սկսեցին հետևել։ Խուզարկվեցին նրանց բնակարանները։ Ալեքսանդրը, Կոնստանտինն ու Շամիլը ձերբակալվեցին և մոտ մեկ տարի նրանց պահեցին նախնական կալանքի տակ։

Ալեքսանդրն ասում է, որ նա վախենում էր բանտարկությունից, քանի որ ունի առողջական խնդիրներ և տագնապային խանգարում։ Նա Եհովայից մտային և էմոցիոնալ ուժ էր խնդրում, որ կարողանար դիմանալ բանտում։ Ալեքսանդրը պատմում է. «Հաճախ իրավիճակներ էին լինում, երբ ասում էի Եհովային, որ այլևս չեմ կարող։ Դժվար է հավատալ, որ մեկ տարի դիմացել եմ կալանավայրում»։ Եհովան պատասխանել է նրա աղոթքներին՝օգնելով հիշել աստվածաշնչյան համարներ, երբ Աստվածաշունչ չի ունեցել։ Նա գրի էր առել այն բոլոր համարները, որոնք մտաբերել էր, ամեն առավոտ աչքի էր անցկացրել դրանցից մեկը և մտածել էր, թե իր իրավիճակում ինչպես կարող է կիրառել այն։ Դրա շնորհիվ նա իր կալանքին սկսել էր նայել Եհովայի տեսանկյունից։

Կոնստանտինին շատ էին զորացնում իր կնոջ նամակները։ Դրանցից մեկում նա առաջարկել էր փորձությունները համարել արկածներ։ Կոնստանտինը պատմում է. «Հետաքրքիր համեմատություն էր։ Դրա շնորհիվ ավելի հեշտ եղավ դիմանալ»։

Շամիլն ասում է, որ նախնական կալանքի առաջին մի քանի ամիսները ամենադժվարն էին։ Նա պատմում է. «Սակայն ժամանակի ընթացքում ավելի հեշտ դարձավ։ Դա ապացույցն էր այն բանի, որ ես լքված չէի»։ Այդ ընթացքում նա սովորեց վստահել Եհովային և չափից շատ չանհանգստանալ ապագա փորձությունների համար։

Երեք եղբայրների նկատմամբ էլ նշանակված են տեղաշարժի սահմանափակումներ։ Նրանք չեն կարող օգտվել հեռախոսից և ինտերնետից։ Այս սահմանափակումների պատճառով Ալեքսանդրի համար դժվար է բժշկական օգնություն ստանալ։ Կոնստանտինն էլ չի կարողանում աշխատել որպես ծրագրավորող։ Սակայն չնայած այս դժվարություններին՝ եղբայրները վճռել են հավատարիմ մնալ իրենց Աստծուն։

Մենք վստահ ենք, որ Եհովան կօրհնի այս եղբայրներին, քանի որ նրանք շարունակում են ապավինել իրեն (Սաղմոս 20։7