Անցնել բովանդակությանը

Դմիտրի Տերեբիլովը կնոջ՝ Իրինայի հետ

ՕԳՈՍՏՈՍՒ 5, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եղբայր Դմիտրի Տերեբիլովը հնարավոր է՝ հինգերորդ անգամ դատապարտվի, այս անգամ՝ հավատի համար

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եղբայր Դմիտրի Տերեբիլովը հնարավոր է՝ հինգերորդ անգամ դատապարտվի, այս անգամ՝ հավատի համար

2022 թ. սեպտեմբերի 22-ին Ընդհանուր իրավասության 2-րդ վճռաբեկ դատարանը մերժեց եղբայր Դմիտրի Տերեբիլովի երկրորդ բողոքը։ Նա կմնա բանտում։

2022 թ. հունվարի 12-ին Կոստրոմայի շրջանային դատարանը մերժեց եղբայր Դմիտրի Տերեբիլովի բողոքը։

Ժամանակագրություն

  1. Սեպտեմբերի 6, 2021

    Կոստրոմա քաղաքի Սվերդլովսկի շրջանի դատարանը եղբայր Դմիտրիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման։ Դատավճռի հրապարակումից հետո նրան դատական նիստերի դահլիճից միանգամից տարել են կալանավայր։

  2. Սեպտեմբերի 8, 2020

    Սկսվեց Դմիտրիի գործի քննությունը։

  3. Մայիսի 25, 2020

    Դմիտրիի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց, և նրանից քաղաքից չհեռանալու ստորագրություն վերցվեց։

  4. Սեպտեմբերի 19, 2019

    Դմիտրիի բանկային հաշիվները սառեցվեցին։

  5. Հունիսի 13, 2019

    Քրեական գործ հարուցվեց Դմիտրիի նկատմամբ, և նա մեղադրվեց արգելված գրականություն տարածելու ու արգելքի տակ գտնվող կազմակերպության կրոնական հանդիպումներին մասնակցելու մեջ։

  6. Հուլիսի 25, 2018

    Դմիտրին և նրա կինը Մոլդովայում համաժողովի մասնակցելուց հետո վերադարձան տուն և տեսան, որ այն խուզարկել են։ Իրավապահ մարմինները անմիջապես կալանավորեցին նրանց և հարցաքննեցին։

Տվյալներ

Մինչ Դմիտրին շարունակում է զգալ այն ուրախությունը, որը բխում է «Քրիստոսի անվան համար նախատվելուց», մենք վստահ ենք, որ «փառքի ոգին, այո՛, Աստծու ոգին մնում է» նրա վրա (1 Պետրոս 4։14