ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԶՈՒՅԳԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Աստվածաշնչյան օրինակները հավատ են զորացնում
2022 թ. նոյեմբերի 8-ին Կամչատկայի երկրամասի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Դմիտրի Սեմյոնովին և նրա կնոջը՝ Նադեժդային։ Նրանք դատապարտվեցին չորս տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն բանտարկվի։
Ժամանակագրություն
Սեպտեմբերի 3, 2021
Մի կին, ում հետ Դմիտրին և Նադեժդան աստվածաշնչյան քննարկումներ էին ունենում, սկսեց համագործակցել ԱԴԾ-ի հետ։ Նրա տրամադրած տեղեկությունների հիման վրա քրեական գործ հարուցվեց։ Դմիտրին և Նադեժդան մեղադրվեցին այն բանում, թե ստիպել են ուրիշներին ծայրահեղական կազմակերպության միանալ և մասնակցել դրա գործունեությանը։
Սեպտեմբերի 6, 2021
Խուզարկվեց բնակարանը։ Նրանց հարցաքննեցին։ Զույգի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հուլիսի 26, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Ինչպես Դմիտրին և Նադեժդան իրենց փորձով համոզվեցին, Եհովան օգնում է իր ծառաներին, որ հալածանքի առաջ կանգնելիս քաջ և զորեղ մնան։ Նա երբեք չի թողնում նրանց (Հեսու 1։9)։