Անցնել բովանդակությանը

Օլեգ Պոստնիկովը և նրա կինը՝ Ագնեսան

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՕԳՈՍՏՈՍԻ 29, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԶՈՒՅԳԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Եհովան հոգ է տանում Պոստնիկովների ընտանիքի մասին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԶՈՒՅԳԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Եհովան հոգ է տանում Պոստնիկովների ընտանիքի մասին

2023 թ. օգոստոսի 23-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Օլեգ Պոստնիկովին և քույր Ագնեսա Պոստնիկովային։ Նրանք դատապարտվեցին համապատասխանաբար հինգ տարի ու վեց ամսվա և չորս տարի ու վեց ամսվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։ Նրանք չեն կալանավորվի։

2022 թ. հոկտեմբերի 11-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը բեկանեց եղբայր Օլեգ Պոստնիկովին և քույր Ագնեսա Պոստնիկովային մեղավոր ճանաչելու վճիռը։ Այժմ գործը կուղարկվի վերաքննության։

2022 թ. ապրիլի 25-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Օլեգին և Ագնեսային։ Նրանք դատապարտվեցին հինգուկես տարվա և հինգ տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Փետրվարի 12, 2021

    ԱԴԾ-ն քրեական գործ հարուցեց Ագնեսայի դեմ։ Պոստնիկովները մեղադրվեցին «հանցախումբ» ստեղծելու և դրա «ծայրահեղական» գաղափարները մարդկանց շրջանում տարածելու մեջ։ Երկուսի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ, նրանց բանկային հաշիվները սառեցվեցին և անունները ներառվեցին Ռուսաստանի՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ցանկում։

  2. Փետրվարի 12, 2020

    ԱԴԾ-ն քրեական գործ հարուցեց Օլեգի դեմ։

Տվյալներ

Մեր հավատակիցների օրինակները մեկ անգամ ևս փաստում են, որ Եհովան օգնում է իր ժողովրդին հաղթահարել ցանկացած դժվարություն։ Թող որ միշտ վստահենք Եհովային ու նրա «սիրառատ բարությանը և ճշմարտությանը» (Սաղմոս 115։1