ՄԱՅԻՍԻ 19, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Լեսոզավոդսկում հետապնդվում են հավատի համար
2023 թ. փետրվարի 3-ին Պրիմորիեի երկրամասի Լեսոզավոդսկ շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Եվգենի Գրինենկոյին, Սերգեյ Կոբելևին և Սվետլանա Եֆրեմովային։ Եվգենին և Սերգեյը դատապարտվեցին վեց տարվա պայմանական ազատազրկման։ Սվետլանան դատապարտվեց երեք տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն կալանավորվի։
Ժամանակագրություն
Մայիսի 12, 2020
Եվգենիի դեմ քրեական գործ հարուցվեց «ծայրահեղական» կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեղադրանքով։ ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին Եվգենիի և Սերգեյի տները։ Սերգեյը ձերբակալվեց իր աշխատավայրում։ Չորս ժամ տևած հարցաքննությունից հետո նրան ազատ արձակեցին։ Եվգենին նույնպես ձերբակալվեց, նրան տեղափոխեցին ժամանակավոր պահպանման կալանավայր։
Մայիսի 14, 2020
Դատարանը պահանջեց նախնական կալանքի տակ պահել Եվգենիին։
Մայիսի 29, 2020
Եվգենիին տեղափոխեցին Սպասկ-Դալնիում գտնվող նախնական կալանավայր։
Հուլիսի 8, 2020
Եվգենին ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Փետրվարի 6, 2021
Եվգենին ազատ արձակվեց տնային կալանքից, սակայն նրանից պահանջվում էր տարածքը չլքել։
Մարտի 8, 2021
Սերգեյի դեմ քրեական գործ հարուցվեց «ծայրահեղական» կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեղադրանքով։
Ապրիլի 6, 2021
Գործում ընդգրկվեց նաև Սվետլանան։
Տվյալներ
Մեր հավատարիմ և քաջ հավատակիցները մեծ օրինակ են Աստծու Թագավորություն բազում նեղությունների միջով մտնելու հարցում (Գործեր 14։22)։