Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ)՝ Սերգեյ Աղաջանով, Լյուբով Ասատրյան, Գալինա Դերգաչյովա, Իննա Կարդակովա

Մեջտեղի շարք՝ Իրինա Խվոստովա, Գալինա Պեչկո, Կոնստանտին Պետրով, Իվան Պույդա, Վիկտոր Ռևյակին

Ներքևի շարք՝ Միխայիլ Սոլնցև, Օկսանա Սոլնցևա, Սերգեյ Երկին և Եվգենի Զյաբլով

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՐՏԻ 7, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Մագադանում 13 Վկաների գործով դատաքննություն է ընթանում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Մագադանում 13 Վկաների գործով դատաքննություն է ընթանում

2024 թ. մարտի 6-ին Մագադանի մարզի Մագադան քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց հետևյալ եղբայրներին ու քույրերին. Սերգեյ Աղաջանով, Լյուբով Ասատրյան, Գալինա Դերգաչյովա, Իննա Կարդակովա, Իրինա Խվոստովա, Գալինա Պեչկո, Կոնստանտին Պետրով, Իվան Պույդա, Վիկտոր Ռևյակին, Միխայիլ Սոլնցև, Օկսանա Սոլնցևա, Սերգեյ Երկին և Եվգենի Զյաբլով։

Սերգեյ Աղաջանովը, Լյուբովը, Գալինա Դերգաչյովան, Իննան, Իրինան, Գալինա Պեչկոն, Վիկտորը և Օկսանան դատապարտվեցին երեք տարվա պայմանական ազատազրկման։ Եվգենին դատապարտվեց հինգ տարվա պայմանական ազատազրկման։ Կոնստանտինը, Իվանը և Սերգեյ Երկինը դատապարտվեցին յոթ տարվա պայմանական ազատազրկման։ Եղբայրներից ու քույրերից ոչ մեկը չի բանտարկվի։

Ժամանակագրություն

  1. Մայիսի 30, 2018

    Իվանի, Կոնստանտինի, Սերգեյ Երկինի և Եվգենիի նկատմամբ քրեական գործ հարուցվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեղադրանքով։

  2. Հունիսի 1, 2018

    Չորս եղբայրներին վերցրին նախնական կալանքի։

  3. Օգոստոսի 3, 2018

    Կոնստանտինը ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Հոկտեմբերի 5, 2018

    Իվանը, Սերգեյ Երկինը և Եվգենին ազատ արձակվեցին։ Նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  5. Մարտի 20, 2019

    Քրեական գործ հարուցվեց Սերգեյ Աղաջանովի, Գալինա Դերգաչյովայի, Իննայի, Իրինայի, Լյուբովի, Միխայիլի, Օկսանայի և Վիկտորի նկատմամբ, և նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Մարտի 27, 2019

    Իվանը, Կոնստանտինը, Սերգեյ Երկինը և Եվգենին ազատ արձակվեցին տնային կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  7. Ապրիլի 1, 2019

    Քրեական գործերը միացվեցին։

  8. Մարտի 2, 2021

    Գալինա Պեչկոյի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  9. Մարտի 5, 2021

    Գալինա Պեչկոն մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեջ։ Նրա գործը միացվեց մյուս 12 եղբայրների և քույրերի գործին։

  10. Ապրիլի 25, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մենք շատ ենք քաջալերվում՝ տեսնելով, թե ինչպես են մեր քույրերն ու եղբայրները Աստծու ոգու օգնությամբ ուրախություն պահպանում՝ չնայած որ նախատվում են Քրիստոսի անվան համար (1 Պետրոս 4։14

a Սերգեյ Աղաջանովի հետ հարցազրույց ունենալ չստացվեց։