ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Հավատակցի բարի խոսքը ուժ է տալիս Վիտալի Օմելչենկոյին
2022 թ. սեպտեմբերի 22-ին Մուրմանսկի մարզի Օկտյաբրսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Վիտալի Օմելչենկոյին։ Նրա նկատմամբ նշանակվեց տուգանք 580 000 ռուբլու (9 526 ԱՄՆ դոլար) չափով։
Ժամանակագրություն
Հունվարի 29, 2021
Վիտալիի դեմ ուղղված քրեական գործն ուղարկվեց դատարան։
Հունվարի 20, 2020
Ձերբակալվեց հարցաքննության նպատակով։ Վիտալին երկու օր մնաց անազատության մեջ։ Նրան արգելված էր շփվել գործում ներգրավված անձանց հետ և օգտվել ինտերնետից։
Դեկտեմբերի 23, 2019
ՌԴ Մուրմանսկի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց Վիտալիի դեմ։ Նա մեղադրվում է որպես Եհովայի վկա իր տանը իր կրոնը դավանելու մեջ։
Տվյալներ
Վիտալին շարունակում է առաջնորդություն ու քաջալերանք ստանալ Աստծու Խոսքից, իսկ մենք քաջալերվում ենք նրա օրինակից (Հռոմեացիներ 15։4)։