ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է | Երկու երեխաների հայր Անդրեյ Սազանովին սպառնում է 15 տարվա ազատազրկում
2024 թ. հունվարի 11-ին Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Յուգորսկի մարզային դատարանը բեկանեց եղբայր Անդրեյ Սազանովին մեղավոր ճանաչելու դատավճիռը։ Այժմ նրա գործը կուղարկվի Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Ուրայ քաղաքի դատարան՝ վերաքննության։
Ժամանակագրություն
2021 թ. դեկտեմբերի 24-ին Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Ուրայ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անդրեյ Սազանովին և նրա նկատմամբ նշանակեց տուգանք 500 000 ռուբլու (6 785 դոլար) չափով։ Նրան սպառնում էր 15 տարվա ազատազրկում։ Թեև տխուր ենք, որ մեր եղբայրը մեղավոր է ճանաչվել, սակայն ուրախ ենք, որ վերջինս չի ազատազրկվի։
Հունիսի 22, 2020
Սկսվեց Անդրեյի դատավարությունը
Օգոստոսի 22, 2019
Տնային կալանքը փոխարինվեց դատարանի կողմից նշանակված սահմանափակումներով։
Փետրվարի 26, 2019
Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Փետրվարի 6, 2019
Անդրեյին տարան մեկուսարան և երկու օր անց՝ նրա աշխատավայրը և մեքենան խուզարկելուց հետո, նրան նախնական կալանքի ենթարկեցին։
Հունվարի 31, 2019
Նրա դեմ գործ հարուցվեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և դրան մասնակցելու» մեղադրանքով։
Տվյալներ
Ռուսաստանում բնակվող մեր հավատակիցները հրաշալի օրինակ են մեզ համար։ Վստահ ենք, որ Եհովան կշարունակի «զորություն տալով քաջացնել» նրանց (Սաղմոս 138։3)։