ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2020 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ | Ռուսաստանում դատարանը մերժել է երեք Եհովայի վկաների բողոքը
2023 թ. հունվարի 31-ին Կամչատկայի երկրամասի դատարանը կրկին որոշում կայացրեց Կոնստանտինին, նրա կնոջը՝ Սնեժանային, ինչպես նաև Վերային երկու տարով պայմանականորեն ազատազրկելու մասին։ Նրանք չեն բանտարկվի։
2022 թ. դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան բեկանեց եղբայր Կոնստանտին Բաժենովին, նրա կնոջը՝ Սնեժանային և քույր Վերա Զոլոտովային արդարացնելու մասին որոշումը։ Գործը հետ կուղարկվի բողոքարկման փուլ։ Առնվազն վեց դեսպանությունների ներկայացուցիչներ ներկա եղան դատական նիստին՝ հաջակցություն Եհովայի վկաների։
2022 թ. հունիսի 10-ին Ընդհանուր իրավասության 9-րդ վճռաբեկ դատարանը մերժեց դատախազի պահանջը՝ բեկանելու Կոնստատինին, Սնեժանային և Վերային արդարացնելու մասին որոշումը։ Դատախազը դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարան։
2022 թ. հունվարի 18-ին Կամչատկայի մարզային դատարանը բավարարեց Կոնստանտինի, նրա կնոջ՝ Սնեժանայի և Վերայի երկրորդ բողոքը։ Նրանց վրայից անհապաղ հանվեցին բոլոր մեղադրանքները։ Երեք Վկաներն էլ այժմ իրավունք ունեն փոխհատուցում պահանջելու անօրինական հետապնդումների համար։ Դատախազը կբողոքարկի վճիռը։
2020 թ. նոյեմբերի 17-ին Կամչատկայի մարզային դատարանը չբավարարեց Կոնստանտինի, նրա կնոջ՝ Սնեժանայի և Վերայի գործով բողոքը։ Նրանց երկու տարվա պայմանական ազատազրկման մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտել, և նրանք չեն բանտարկվելու։ Չնայած դատարանի որոշմանը՝ երեքն էլ ուրախ են ու հաստատակամ։
2020 թ. սեպտեմբերի 25-ին՝ դատական նիստի վերջում, եղբայր Բաժենովը դատավորին հայտնեց, որ չի վախենում դատապարտվելուց։ Նաև ասաց, որ իր համար առանձնաշնորհում է բաժին ունենալ Հովհաննես 15։20-ի մարգարեության կատարման մեջ, որով Հիսուսը կանխագուշակել է, որ իր հետևորդները հալածվելու են։
Եղբայր Բաժենովը նաև մեջբերեց Մատթեոս 28։19, 20 համարները՝ հիշեցնելով, որ Հիսուսը իր աշակերտներին պատվիրել է քարոզել, այնուհետև ազդեցիկ հարց տվեց. «Ո՞վ իրավունք ունի չեղարկել Հիսուսի պատվերը կամ արգելել կատարել այն»։ Դրանից հետո նա ասաց. «Ես չեմ կարող լուռ մնալ.... Ես կշարունակեմ հայտնել Աստվածաշնչի բարի լուրը»։