Անցնել բովանդակությանը

Պյոտոր Կրուպնովը և նրա կինը՝ Մայան

ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Նախապատրաստվելն ու հույսը օգնում են Պյոտոր Կրուպնովին և նրա կնոջը՝ Մայային

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Նախապատրաստվելն ու հույսը օգնում են Պյոտոր Կրուպնովին և նրա կնոջը՝ Մայային

2022 թ. մարտի 9-ին Պենզայի մարզային դատարանը մերժեց եղբայր Պյոտոր Կրուպնովի և նրա կնոջ՝ Մայայի բողոքը։ Նրանք չեն կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 30, 2021

    Պենզայի Նիկոլսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Պյոտորին, նրա կնոջը՝ Մայային։ Նրանց նկատմամբ նշանակվեց երեք տարվա պայմանական ազատազրկում։ Նրանք կմնան ազատության մեջ։

  2. Հոկտեմբերի 25, 2021

    Սկսվեց դատական գործը։

  3. Հոկտեմբերի 12, 2021

    Պյոտորն ու Մայան իրենց ընկերների հետ կրոնական թեմաներ քննարկելու համար ընդգրկվեցին ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։

  4. Սեպտեմբերի 15, 2021

    Մայայի դեմ քրեական գործ հարուցվեց։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ՝ գործում ընդգրկվեց նաև Պյոտորը։

  5. Հոկտեմբերի 11, 2020

    Անվտանգության ուժերը Նիկոլսկում խուզարկեցին չորս Եհովայի վկաների, այդ թվում՝ Կրուպնովների տունը։

Տվյալներ

Մենք շատ ենք ոգևորվում Պյոտորի և Մայայի օրինակներից, քանի որ նրանք ամուր են բռնել իրենց հույսը և շարունակում են ապավինել Եհովային (Եբրայեցիներ 6։19