Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Ռուստամ Դիարովը, Եվգենի Իվանովը և նրա կինը՝ Օլգան, և Սերգեյ Կլիկունովը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՊԱՏԻԺԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է | Պահպանում են ուրախությունը՝ չնայած երկարատև կալանքին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՊԱՏԻԺԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է | Պահպանում են ուրախությունը՝ չնայած երկարատև կալանքին

2022 թ. դեկտեմբերի 22-ին Ընդհանուր իրավասության 4-րդ վճռաբեկ դատարանը խստացրեց եղբայրներ Ռուստամ Դիարովի և Սերգեյ Կլիկունովի, ինչպես նաև Եվգենի Իվանովի և նրա կնոջ՝ Օլգայի նկատմամբ նշանակված պատիժը։ Դատավորը որոշեց, որ նշանակված պատժաժամկետը կրելուց հետո նրանց չի թույլատրվի հեռանալ Աստրախանից։ Մեր եղբայրներն ու քույրը նիստերին մասնակցեցին նախնական կալանքի կենտրոնից տեսակոնֆերանսի միջոցով։

2022 թ. մարտի 3-ին Աստրախանի մարզային դատարանը մերժեց Ռուստամ Դիարովի, Սերգեյ Կլիկունովի, Եվգենի Իվանովի և նրա կնոջ՝ Օլգայի բողոքը։ Նրանք կմնան կալանավորված։

Ժամանակագրություն

  1. Հոկտեմբերի 25, 2021

    Աստրախանի Տրուսովսկի շրջանի դատարանը եղբայր Ռուստամ Դիարովին, Եվգենի Իվանովին և Սերգեյ Կլիկունովին դատապարտեց ութ տարվա, իսկ եղբայր Իվանովի կնոջը՝ Օլգային, երեքուկես տարվա ազատազրկման։ Եղբայրներն արդեն գտնվում էին կալանքի տակ, իսկ քույր Օլգան կալանավորվեց նիստերի դահլիճից։

  2. Հունիսի 11, 2020

    Ռուստամին, Եվգենիին և Սերգեյին վերցրին նախնական կալանքի, իսկ Օլգայի նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  3. Հունիսի 9, 2020

    Աստրախանում ավելի քան 100 ոստիկաններ ներխուժեցին 27 Եհովայի վկաների տներ։ Ռուստամը, Եվգենին, Օլգան և Սերգեյը ժամանակավորապես կալանավորվեցին։

  4. Հունիսի 8, 2020

    Ռուստամի, Եվգենիի, Սերգեյի և Օլգայի դեմ հարուցվեց քրեական գործ։ Եղբայրները մեղադրվեցին ծայրահեղական գործունեություն ծավալելու և ֆինանսավորելու, իսկ Օլգան՝ դրան մասնակցելու մեջ։

Տվյալներ

Որքան ենք քաջալերվում՝ իմանալով, որ Եհովան միշտ իրեն հավատարիմների կողքին է (Սաղմոս 139։5, 10