Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ)՝ Բորիս Բուրլյով, Ալեքսանդր Ինոզեմցև

Ներքևի շարք (ձախից աջ)՝ Վիկտոր Կուչկով, Իգոր Տուրիկ, Յուրի Վաագ

ԱՊՐԻԼԻ 21, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Պերմ քաղաքում, չնայած հետապնդումներին, մեր հինգ եղբայրները շարունակում են քաջ և ուրախ լինել

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Պերմ քաղաքում, չնայած հետապնդումներին, մեր հինգ եղբայրները շարունակում են քաջ և ուրախ լինել

2022 թ. մայիսի 12-ին Ընդհանուր իրավասության 7-րդ վճռաբեկ դատարանը մերժեց Բորիս Բուրլյովի, Ալեքսանդր Ինոզեմցևի, Վիկտոր Կուչկովի, Իգոր Տուրիկի և Յուրի Վաագի երկրորդ բողոքը։ Եղբայրները չեն ազատազրկվի։

2021 թ. օգոստոսի 23-ին Պերմի երկրամասի դատարանը մերժեց Բորիսի, Ալեքսանդրի, Վիկտորի, Իգորի և Յուրիի բողոքը։ Նրանց նկատմամբ նշանակված պատիժը մնում է ուժի մեջ։

2021 թ. մայիսի 12-ին Պերմ քաղաքի արդյունաբերական գործերով շրջանային դատարանը հրապարակեց Բորիսի, Ալեքսանդրի, Վիկտորի, Իգորի, Յուրիի գործով դատավճիռը։ Իգորը դատապարտվեց յոթ տարվա պայմանական ազատազրկման։ Մյուս չորս եղբայրները դատապարտվեցին երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Բորիս Բուրլյով

  • Ծնվել է 1941 թ. (Սևաստոպոլ)

  • Կենսագրություն։ Մեծացել է Պերմի երկրամասում։ Ագրոնոմիայի ոլորտում գիտական կոչում է ստացել։ Երբ երեխա էր, մայրը նրա համար Աստվածաշնչից հատվածներ էր կարդում։ 1990-ականներին ձեռք է բերել Աստվածաշունչ։ Մկրտվել է 1996 թ.-ին։

Ալեքսանդր Ինոզեմցև

  • Ծնվել է 1972 թ. (Կոստանայ)

  • Կենսագրություն։ Ծառայել է բանակում։ Աշխատել է որպես էլեկտրիկ, ավտոմեխանիկ։ Ներկայումս աշխատում է որպես շենքերի տեխսպասարկող և բնակարաններ վերանորոգող։ Աստվածաշունչ կարդալուց և Եհովայի վկաների հետ ուսումնասիրելուց հետո գտել է տառապանքի, անարդարության և մահվան հետ կապված իր հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Մկրտվել է 1996 թ.-ին։ Ամուսնացել է Օլեսյայի հետ 2017 թ.-ին։ Ալեքսանդրն ու Օլեսիան մեծացնում են վերջինիս երեխային։ Ալեքսանդրը սիրում է նկարել, հոկեյ խաղալ և ձկնորսությամբ զբաղվել։

Վիկտոր Կուչկով

  • Ծնվել է 1967 թ. (Սվետլիցա)

  • Կենսագրություն։ Երեխա տարիքից սիրում է փայտամշակմամբ զբաղվել։ Մասնագիտությամբ մետաղագործական արտադրության ինժեներ է։ Աշխատել է նաև որպես ինժեներ-դիզայներ։ Սիրում է ձուկ բռնել և վոլեյբոլ խաղալ։ Տանյայի հետ ամուսնացել է 1988 թ.-ին։ Ունեն դուստր։ Նրան միշտ հետաքրքրել են հոգևոր թեմաները։ Մկրտվել է 1993 թ.-ին և դարձել Եհովայի վկա։

Իգոր Տուրիկ

  • Ծնվել է 1968 թ. (Նելիդովո)

  • Կենսագրություն։ Աշխատում է որպես լուսանկարիչ և ճարտարապետ-դիզայներ։ 1990-ականներին սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նրան շատ է տպավորել Աստվածաշնչի ներդաշնակությունը։ Մկրտվել է 1998 թ.-ին։ Ամուսնացել է 2002 թ.-ին։ Զույգն ունի որդի և դուստր։ Իգորի հոբբիներն են լուսանկարչությունը, տեսանկարահանելը և ռադիոէլեկտրոնիկան։

Յուրի Վաագ

  • Ծնվել է 1975 թ. (Լեսոսիբիրսկ)

  • Կենսագրություն։ Մասնագիտությամբ կռունկավար է։ Այժմ աշխատում է որպես էլեկտրիկ և շինությունների տեխսպասարկող։ Յուրին բանակում էր ծառայում, երբ քույրը պատմեց նրան Աստվածաշնչի մասին։ Տեսնելով, թե Աստվածաշունչը ինչ դրական ազդեցություն է թողնում քրոջ վրա՝ նա նույնպես ցանկացավ ուսումնասիրել այն։ Մկրտվել է 1996 թ.-ին։ Սվետլանայի հետ ամուսնացել է նույն թվականին։ Ունեն որդի և դուստր։

Դատական գործի պատմություն

2018 թ. սեպտեմբերի 17-ին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները և հատուկ ուժայինները մասսայական խուզարկություններ իրականացրին Պերմի երկրամասում։ Նրանք խուզարկեցին առնվազն 10 հավատակցի տուն և առգրավեցին գումար, հեռախոսներ և այլ էլեկտրոնային սարքեր։ Վիկտորը և Իգորը մի քանի օրով կալանավորվեցին։ Նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք՝ մոտ չորս ամիս ժամկետով։ Այժմ բոլոր եղբայրների վրա դրված են տեղաշարժի տարբեր սահմանափակումներ։ Նրանց անունները ընդգրկված են Ռուսաստանի՝ «ծայրահեղականների» ցանկում։

Այս հինգ եղբայրներն էլ աչքի են ընկնում իրենց քաջությամբ և ուրախությամբ։

Յուրին ասում է, որ այժմ ավելի հաճախ է աղոթում Եհովային։ Նա նաև կանոնավոր խորհրդածում է, թե Եհովան ինչ կերպերով է աջակցում և զորացնում իրեն։ Նա ասում է, որ Հեսու 1։7-ում արձանագրված խոսքերը օգնում են իրեն հանգստություն պահպանել։ Եվ որ այս խոսքերը նրա համար առաջնորդության պես են։ Եղբայր Յուրին զգում է, թե ինչպես է Եհովան հոգ տանում իր մասին։

Վիկտորը նշում է, որ Եհովայի կազմակերպության մասին մտածելն օգնել է իրեն չկորցնել հանգստությունը։ Նա ասում է. «Մտածում էի Եհովայի մեծության, նրա կազմակերպության տեսանելի և անտեսանելի մասերի, մեր մեծ եղբայրության, քարոզչական գործի ծավալների, ճշմարտության գեղեցկության և տրամաբանական լինելու մասին։ Այդ ամեն օգնեց, որ չկենտրոնանամ ինձ վրա։ Դրանից հետո ինձ շատ հանգիստ էի զգում»։

Տուն վերադառնալուց հետո Իգորը հումորով էր հիշում իր հետ տեղի ունեցածը։ Նա ասում է. «Երբ կալանավայրում էի, աղջիկս նոր աշխարհն էր նկարել՝ ինձ քաջալերելու համար։ Սակայն ոստիկանները թույլ չէին տվել, որ այն ինձ տան։ Կինս ասում է, որ բանտի աշխատակազմը երկար նայել էր նկարին և ասել, որ չեն կարող թույլ տալ, որ այն ինձ փոխանցեն։ Նրանք ասել էին. «Այն փախուստի ծրագրի է նման, չենք կարող վերցնել»։ Դե, նրանք ճիշտ էին. դա այս չար աշխարհից փախչելու մեր ծրագիրն էր»։

Համոզված ենք, որ Եհովան իր սուրբ ոգու միջոցով կաջակցի այս եղբայրներին և նրանց ընտանիքներին և միշտ կտա անհրաժեշտ զորությունը (Եփեսացիներ 3։20