Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ). Վյաչեսլավ Իվանով և Ալեքսանդր Կոզլիտին

Ներքևի շարք (ձախից աջ). Սերգեյ Կուլակով, Տատյանա Կուլակովա և Եվգենի Ելին

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Սախալինում հետապնդման մեջ գտնվող եղբայրների հույսը Եհովան է

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Սախալինում հետապնդման մեջ գտնվող եղբայրների հույսը Եհովան է

2022 թ. մայիսի 11-ին Սախալինի մարզային դատարանը մերժեց Վյաչեսլավ Իվանովի, Ալեքսանդր Կոզլիտինի, Սերգեյ Կուլակովի, Տատյանա Կուլակովայի և Եվգենի Ելինի բողոքը։ Նրանք չեն կալանավորվի։

2022 թ. հունվարի 31-ին Սախալինի մարզի Նևելսկի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Վյաչեսլավին, Ալեքսանդրին, Սերգեյին, Տատյանային և Եվգենիին։ Սերգեյը և Եվգենին դատապարտվեցին վեց տարի և վեց ամսվա, իսկ Վյաչեսլավը, Ալեքսանդրն ու Տատյանան՝ երկու տարվա պայմանական ազատազրկման։

Ժամանակագրություն

  1. Հուլիս 2020

    Վյաչեսլավի, Սերգեյի և Տատյանայի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  2. Ապրիլի 2, 2020

    Եվգենիի նկատմամբ նշանակվեց տեղաշարժի սահմանափակումներ։

  3. Հունվարի 20, 2019

    Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկեցին առնվազն 11 քաղաքացիների տներ, որոնց կասկածում էին Եհովայի վկա լինելու մեջ։ Նրանք շատ ագրեսիվ էին և նույնիսկ հարցաքննում էին փոքր երեխաներին։ Այս դեպքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացավ հետաքննել, թե ինչու էին հալածվում Եհովայի վկաները։

Տվյալներ

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի հոգալ մեր թանկագին եղբայրների և քույրերի մասին, որոնք համամիտ են Եսայիա մարգարեի խոսքերի հետ. «Աստված իմ փրկությունն է, ես նրան կապավինեմ ու չեմ վախենա» (Եսայիա 12։2